Հոնկոնգի ոստիկանությունն ուրբաթ ձերբակալել է հինգ դեռահասի, որոնց կասկածում են բողոքի ցույցերի ժամանակ փողոցում տարեց հավաքարարի սպանության համար, հաղորդվում է ոստիկանության հայտարարության մեջ, գրում է ria.ru-ն:
Ձերբակալվածների թվում են երեք տղա և երկու աղջիկ, բոլորը՝ 15-18 տարեկան: Բացի սպանությունից, նրանց նաև մեղադրում են անկարգություններ հրահրելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ի բողոքի ակցիաների ժամանակ, երբ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ աղյուսով հարվածել են տարեց տղամարդու գլխին, և նա կորցրել է գիտակցությունը: Տուժածը եղել է 70-ամյա հավաքարար, որը որոշել է լուսանկարել ցուցարարների և տեղի բնակիչների քաշքշուկը, որի ժամանակ էլ մահացու վիրավորում է ստացել:Նրան հաջողվել է օպերատիվ կերպով տեղափոխել հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքների պատճառով նա մահացել է:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44