Հոնկոնգի ոստիկանությունն ուրբաթ ձերբակալել է հինգ դեռահասի, որոնց կասկածում են բողոքի ցույցերի ժամանակ փողոցում տարեց հավաքարարի սպանության համար, հաղորդվում է ոստիկանության հայտարարության մեջ, գրում է ria.ru-ն: Ձերբակալվածների թվում են երեք տղա և երկու աղջիկ, բոլորը՝ 15-18 տարեկան: Բացի սպանությունից, նրանց նաև մեղադրում են անկարգություններ հրահրելու համար: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ի բողոքի ակցիաների ժամանակ, երբ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ աղյուսով հարվածել են տարեց տղամարդու գլխին, և նա կորցրել է գիտակցությունը: Տուժածը եղել է 70-ամյա հավաքարար, որը որոշել է լուսանկարել ցուցարարների և տեղի բնակիչների քաշքշուկը, որի ժամանակ էլ մահացու վիրավորում է ստացել: Նրան հաջողվել է օպերատիվ կերպով տեղափոխել հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքների պատճառով նա մահացել է: Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր: Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15