ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը ավելի շատ միջազգային հանրության համար է արվում: Այսօր` դեկտեմբերի 14-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Իշխանությունը փորձում է ներկայանալ միջազգային հանրությանը, որ մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի իրենք պատվաբեր հեռանալ, այսպես չակերտներով ասած, բայց իրականության մեջ սա համոզիչ չի այն պարզ պատճառով, որ ինչու պետք է հարկատուները վճարեն չաշխատելու համար: Սա կարեւոր փաստարկ է: Երկրորդ` եթե իշխանությունները հայտարարում են, որ փետրվարից Սահմանադրություն փոխելու հանձնաժողով է ստեղծվում եւ ենթադրվում է, որ այո, ձեր ասած պահեստային տարբերակն այն է, որ ՍԴ-ին այլ կարգավիճակ պետք է տրվի, հետեւաբար սա մի փորձ է միջազգային հանրությանը ցույց տալու, որ մենք տվել ենք հնարավորություն, այլ հարց է, որ դատավորները չեն օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց նա` նշելով, որ սա ավելի շատ ֆորմալ բնույթ ունի, քան իրական առաջարկ է: Բագրատյանը նշեց, որ քիչ հավանական է, որ դատավորներն օգտվեն այս առաջարկից: Հիշեցնենք, որ սկանդալային օրենքը կառավարող «Իմ քայլը» դաշինքի ջանքերով ընդունվեց։ Դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03