ARM | RUS |

«Տեսնելով շենքի դիմաց խմբված տղամարդկանց՝ մի քանի վայրկյան տատանվում եմ՝ բարևե՞մ այդ մարդկանց, թե՞ գլուխս կախ անցնեմ». Աննա Հակոբյան

16.12.19 | 10:07

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 14-ի երեկոյան ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին: Գալա-ընթրիքին մասնակցել են մաեստրո Տիգրան Մանսուրյանը, աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմիի» կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, հասարակական և քաղաքական գործիչներ, գործարարներ:

Գալա-ընթրիքի ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու 2020 թվականի համար նախանշվող նոր նախաձեռնությունները: «Մեր համոզմամբ մեր ծրագրերը հստակ քայլեր են՝ միտված երջանիկ ապագա ունենալու տեսլականին: Այն առաջընթացը, որ ապրել է հիմնադրամը մեկ տարվա ընթացքում լուրջ նախադրյալ է ստեղծել մեր գործունեության շարունակականության, զարգացման և խորացման համար: Այս ամենն անհնար կլիներ առանց մեզ սատար կանգնող մարդկանց և կազմակերպությունների: Ձեզանից շատերն իրենց զգալի ներդրումն են ունեցել մեր հաջողության գործում»,-ասել է Հովհաննես Ղազարյանը՝ շնորհակալություն հայտնելով ինչպես ներկաներին, այնպես էլ բոլորին, ովքեր մեծ ու փոքր ներդրում են կատարել, սփյուռքի բարերաներին, ովքեր առաջին օրվանից կանգնել են հիմնադրամի կողքին:

«Սա առաջին հերթին վկայում է մեծ վստահության մասին, որը հիմնադրամը ոչ մի կերպ չէր կարող չարդարացնել: Այս ամենի կողքին էական կարևորություն ունի հայաստանյան ընկերությունների աճող աջակցությունն ու հիմնադրամի կողքին կանգնելու պատրաստակամությունը: Հայաստանում կայացած ընկերությունները սրտացավ են հանրային կյանքի, կիրթ և առողջ հասարակություն ունենալու նկատմամբ: Առկա է գիտակցումը, որ մեզ շրջապատող խնդիրները մեկուսի չեն: Նրանք ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադառնում են բոլորիս վրա: Հայաստանյան կազմակերպությունները պատրաստակամ են շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ թիրախավորված և տեսանելի արդյունքներ ապահովող ծրագրերում: Սա վկայությունն է այն բանի, որ Հայաստանում առկա է բարեգործության մեծ ներուժ»,- ասել է Հովհաննես Ղազարյանը:

Գալա-ընթրիքի ժամանակ տեղի է ունեցել աճուրդ և դրամահավաք: Աճուրդի են հանվել ամերիկացի վիրտուոզ կիթառահար Ալ Դի Մեոլայի ստորագրությամբ կիթառը, Շառլ Ազնավուրի երգերի հավաքածուն Նիկոլա Ազնավուրի ստորագրությամբ, «Կոմիտաս վարդապետ» կտավը, «Ավակեան Ժնև»-ի «Առաջին սեր» հավաքածուից ոսկյա մատանի և «Նուռ»-ի «Հովնաթանյան հավաքածու»-ից արծաթյա կրծքազարդ:

Հիմնադրամի դրամահավաք-ընթրիքի ընթացքում հանգանակվել է 700.000.000 ՀՀ դրամ: Հիմնադրամի բարեկամ և ամենախոշոր աջակից Քրիստին Սիմոնն էլ երեկոյի ընթացքում տեսաուղերձով դիմեց ներկաներին և խոստացավ կրկնապատկել հանգանակված գումարը՝ դարձնելով այն շուրջ 1.400.000.000 ՀՀ դրամ:

Երեկոյին ներկաներին ողջունել է ՀՀ վարչապետի տիկինը՝ շնորհակալություն հայտնելով կատարված նվիրատվության համար: Աննա Հակոբյանը դա որակել է որպես վստահության և գնահատանքի նշան:

Աննա Հակոբյանը ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Բարի երեկո, սիրելի՛ ներկաներ,

Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերն ու մասնակցում եք «Իմ քայլը» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին: Ողջունում եմ մեր հատուկ հյուրին՝ Մաքսիմ Վենգերովին, որի կատարյալ արվեստը քիչ առաջ վայելելու բախտ ունեցանք: Ողջունում եմ մեր ազգային հարստությունը հանդիսացող մաեստրո Տիգրան Մանսուրյանին: Դուք Ձեր ներկայությամբ պատվում եք մեզ, և եթե թույլ տաք՝ ես Ձեր ներկայությունը նաև օրհնանք եմ համարում ուղղված մեր արած աշխատանքին և ապագա նպատակներին: Ողջունում եմ այս դահլիճում ներկա բոլոր գործարարներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով շենացնում են մեր երկիրն ու պետությունը: Շնորհակալ եմ ձեր ներկայության համար և շնորհակալ եմ այս երեկոյի ընթացքում ձեր յուրաքանչյուր նվիրատվության համար, որովհետև ես դա ընկալում եմ որպես վստահության և գնահատանքի նշան:

«Իմ քայլը» հիմնադրամի կոնկրետ աշխատանքների մասին մենք մանրամասն կներկայացնենք ողջ երեկոյի ընթացքում, ես չեմ ուզում առանձին խոսել այդ մասին: Դրա փոխարեն ցանկանում եմ ընդգծել նաև այն՝ առաջին հայացքից ոչ տեսանելի նշանակությունը, որն իմ կարծիքով ունի այս հիմնադրամը: Ինչպես գիտեք, հիմնադրամը ծնվեց այն բանից հետո, երբ իմ ամուսինը դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ: Քաղաքական փոփոխության արդյունքում մինչ այդ գործունեություն ծավալած տարբեր հիմնադրամներ փակվեցին, տարբեր կարևոր ուղղությունների ֆինանսավորման գոյություն ունեցող մեխանիզմները փլուզվեցին, և այդ բացը լրացնելու համար ամուսնուս հորդորով ես ստեղծեցի այս հիմնադրամը: Այն ժամանակ խոստացա, որ ամուսնուս պաշտոնավարման ավարտից հետո հիմնադրամը կհանձնեմ հաջորդ վարչապետի տիկնոջը, և հիմա վերահաստատում եմ այս խոստումս: Այսինքն այս հիմնադրամը ես պատկերացնում եմ մի կառույցը, որը կղեկավարվի պետության ղեկավարի տիկնոջ կողմից և միշտ կլինի այն օգնող ձեռքը, որ կլուծի տվյալ ժամանակահատվածում իր առջև դրվող խնդիրը: Այստեղ ուզում եմ ուղղակի շեշտել, որ ընդամենը մոտ մեկուկես տարվա կյանք ունեցող հիմնադրամն այս ընթացքում 5 միլիոն դոլարի բյուջե է ունեցել, իսկ թե ինչպես է օգտագործվել այդ բյուջեն՝ կներկայացնենք քիչ հետո:

Վստահ եմ, որ դուք էլ եք հանդիպել տարատեսակ մանիպուլյատիվ հրապարակումների, ճնշումների, մութ գործարքների և իրականության հետ կապ չունեցող այլ ճանապարհների մասին բամբասանքներին: Բայց ես այսօր պարզ ճակատով կանգնած եմ ձեր առջև, որովհետև հատկապես դուք լավ գիտեք, որ դա այդպես չէ, որովհետև, եթե ճնշում լիներ, առաջին հերթին դուք դա կիմանայիք, եթե մութ գործարք լիներ, կրկին դուք կիմանայիք, եթե պարտավորվածություն լիներ, կրկին դուք կիմանայիք: Ուստի ուզում եմ ուղղակի արձանագրենք, որ այս մեկուկես տարվա արդյունքը, որը կարծում եմ տպավորիչ է, եղել է մեր ամենօրյա աշխատանքի, այդ թվում՝ տարբեր երկրներ այցերի, գործընկերներ հայթայթելու, նրանց մեր նպատակների հետ ծանոթացնելու, դրանց նկատմամբ վստահություն շահելու և ռեալ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Եվ ահա հասա ամենակարևորին, այսինքն՝ թե որն է հիմնադրամի՝ առաջին հայացքից ոչ տեսանելի նշանակությունը:

Սիրելի՛ բարեկամներ,

Ուզում եմ խոստովանել, որ մեր երկրում և մեր հասարակությունում երկրի ղեկավարի տիկին «աշխատելը» դժվար, շատ դժվար, անասելի դժվար է: Չեմ ուզում մեր երեկոն ծանրացնել վեր ասվածը հիմնավորող դետալներով, դրա կարիքը նույնիսկ չկա: Վստահ եմ, որ բոլորը հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, որովհետև դա մեր կյանքն է, մեր ընտանիքների կյանքը, մեր դաստիարակությունը, մեր իրականությունը: Իսկ այդ իրականությունն այն է, որ օրինակ Հայաստանի մի գյուղում ավանդույթի ուժով կանայք գյուղապետարան չեն մտնում, իսկ երիտասարդ հարսների փոխարեն երեխաների տատիկներն են ծնողական ժողովի գնում՝ այդպես է ընդունված: Եվ ես, որպես վարչապետի տիկին, համայնքի ղեկավարի հրավերով այցելել եմ նշված գյուղ ու մեքենայից իջնում եմ գյուղապետարանի շենքի մոտ: Տեսնելով շենքի դիմաց խմբված տղամարդկանց՝ մի քանի վայրկյան տատանվում եմ՝ բարևե՞մ այդ մարդկանց, թե՞ գլուխս կախ անցնեմ: Ես, իհարկե բարևում եմ, նույնիսկ հարցնում եմ՝ ինչպե՞ս եք: Բայց նույնիսկ այդ՝ թվում է թե՝ պարզ իրավիճակը, չեք պատկերացնի, թե ինչ մեծ ջանք է ինձանից պահանջում:

Ուզում եմ անկեղծ լինել. անցած մեկուկես տարում չի եղել մի ամիս, որի ընթացքում ես լրջորեն մտածած չլինեմ, այսպես ասած, «վարչապետի տիկնոջ» գործունեությունը դադարեցնելու մասին: Եվ եթե մինչև հիմա չեմ հանձնվել, ապա գերազանցապես ամուսնուս պատճառով, որը, բառիս բուն իմաստով, ինձ թույլ չի տալիս հանձնվել: Իսկ եթե կտրվենք անձերից և ինքներս մեզ հարց տանք. արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն և պետություն կշահենք, եթե վարչապետի տիկինն իր հնարավորությունների չափով չնպաստի մեր երկրի զարգացմանը: Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, պետության ղեկավարի կնոջը և առհասարակ՝ կանանց դիտարկում ենք որպես ուժ և ռեսուրս, որ կարող է և պետք է մասնակցի և իր նպաստը բերի մեր պետության զարգացմանը:

Ինչպես նշել եմ հիմնադրամի շնորհանդեսի ժամանակ, մենք մեր դերը պատկերացնում ենք հանրային ռեսուրսի համախմբման միջոցով պետությանն օժանդակելու մեջ բոլոր այն ոլորտներում և հարցերում, որոնք այս պահին պետական ռեսուրսներով դեռևս հնարավոր չէ լուծել: Օրինակ՝ մեր ծրագրերից մեկով ցանկանում ենք վերանորոգել հանրապետության դպրոցների՝ մեծ մասամբ ողբալի վիճակում գտնվող սանհանգույցներն ու մարզադահլիճները: Պարզ է, որ պետական ռեսուրսներով այս խնդիրը մի օր լուծվելու է: Հարցն այն է, թե որքան տարի կպահանջվի դրա համար: Մինչդեռ մենք կարող ենք լրացուցիչ տեսուրսներ համախմբելով օգնել ավելի արագ հասնել արդյունքի:

Ու քանի որ խոսեցի այն մասին, որ ամուսինս առաջինն է, որ ինձ թույլ չի տալիս հանձնվել, վերջում ուզում եմ մի փոքր էլ բացել փակագծերը: Իրականում ամուսնուս պահանջներն էլ ինձանից պակաս բարդ չեն: Կարճ ձևակերպելով կստացվի այսպես. լինել «դուխով և խոնարհ»՝ միաժամանակ: Առաջին հայացքից անհամատեղելի թվացող այս որակները, թերևս, կարող են համատեղել միայն հայ կանայք՝ մեր պատմնությունը վկա:

Շնորհակալություն ուշադրության համար և ուրախ ու հաճելի երեկո բոլորիս»:


Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ...

17:27

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների հետ

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների...

17:16

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու որոշումը

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու...

17:05

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությունը

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ...

16:33

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ...

16:05

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած պատվիրակության հետ

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած...

15:36

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն Սիմոնյան

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն...

15:05

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական պատճառները

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական...

14:06

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը....

13:33

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին. ՄԻՊ

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին...

13:02

Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը

Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն...

12:24

Միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության հարցը

Միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության...

12:06

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել

11:46

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

11:26

Քանի կնունք, հարսանիք, որքան հաց, գինի և զրույց ենք կիսել. Աշոտյան

Քանի կնունք, հարսանիք, որքան հաց, գինի և զրույց ենք կիսել....

11:02

Դեկտեմբերի 1-ից երթևեկության փոփոխություն կլինի Երևանի կենտրոնում

Դեկտեմբերի 1-ից երթևեկության փոփոխություն կլինի Երևանի...

10:36

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ...

10:12

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56