ARM | RUS |

ՍԴ մասին փոփոխված օրենքով առաջարկվող կարգավորումներով անտեսվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը, ինչի արդյունքում խեղաթյուրվում է սահամանադրի կամքը․ Արփինե Հովհաննիսյան

16.12.19 | 11:27

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ-ի կողմից արդեն ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով (ընդունվել է Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 11.12.2019 թվականին) առաջարկվել է Օրենքի 88-րդ հոդվածում լրացնել նոր՝ 4.1-ին մաս: Համաձայն առաջարկվող նոր կարգավորման.

«Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորի կողմից` սույն մասի ուժի մեջ մտնելու պահից սկսած` երկամսյա ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական ներկայացնելու դեպքում, հրաժարականի ընդունված համարվելու արդյունքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը:»։

1.Օրենքի նախագծի հիմնավորման նախնական տարբերակում որպես առաջարկվող կարգավորման ակնկալվող արդյունք նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է իրավական նախադրյալներ ստեղծել Սահմանադրական դատարանի կազմավորման վերաբերյալ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը կյանքի կոչելու համար։

Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում բացահայտել, թե ո՞րն է սահմանադրի իրական կամքը և արդյո՞ք առաջակվող կարգավորումը ապահովում է այդ կամքի լրիվ և անվերապահ իրացումը, թե ընդհակառակը խաթարում է այդ կամքի սահմանադրական բովանդակությունը և բացառում դրա իրացման հնարավորությունն ընդհանրապես։

Այսպես, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է։

Իրավական պետության սկզբունքի հետ կապված ուշադրության է արժանի նաև ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1137 որոշմամբ արտահայտված դիրքորոշումը համաձայն որի. «իրավական պետության բաղադրատարր հանդիսացող՝ օրինականության սկզբունքի համատեքստում՝ նկատի ունենալով իրավաբանական ուժի մեջ գտնվող իրավական ակտերի պահանջների կատարման պարտադիրությունը...»:

Սահմանադրությունը նախատեսում է Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ, որն էականորեն տարբերվում է 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության կարգավորումներից։

Միաժամանակ, Սահմանադրության 213-րդ հոդվածը նախատեսում է 2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված Սահմանադրական դատարանի անդամների անփոփոխելիության սկզբունքը և նրանք շարունակում են պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավորներ։

Այսինքն, Սահմանադրությունը նախատեսելով Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ՝ միաժամանակ նախատեսել է այդ կարգով Սահմանադրական դատարանի ձևավորման որոշակի տրամաբանություն։ Այլ խոսքով, սահմանադիրը, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվի արդյունքներով, արտահայտել է իր կամքն առ այն, որ Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգը պետք է գործի Սահմանադրության 213-րդ հոդվածի պարտադիր հաշվառմամբ։

Սահմանադրության 213-րդ հոդվածը Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելի հետ գտնվում է օրգանական կապի մեջ և առանց այդ հոդվածի սահմանադրի կամքը ամբողջական չի կարող ընկալվել և իրացվել։

Օրենքով առաջարկվող կարգավորումներով և դրա հիմնավորումներով առանց սահմանադրական հիմքի վերաբերյալ որևէ վկայակոչման անտեսվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը, ինչի արդյունքում խեղաթյուրվում է սահմանադրի կամքը։


Օրենքի ընդունման հիմնավորումից պարզ է դառնում, որ օրենքի հեղինակները ենթադրել են, որ Սահմանադրությամբ ամրագրված նոր մոդելը պետք է կյանքի կոչվի անմիջապես, սակայն հենց Սահմանադրության 213-րդ հոդվածն ի սկզբանե բացառել է նման հնարավորությունը, ինչը բխում է սահմանադրական արդարադատության կայունությունն ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտությունից։

Ավելին, Սահմանադրության 213-րդ հոդվածը քաղաքական ուժերից և դրանց հարաբերակցությունից անկախ Սահմանադրական դատարան ունենալու երաշխիք է հանդիսանում, քանի որ ենթադրում է Սահմանադրական դատարանի ձևավորման նոր կարգի աստիճանական իմպլեմենտացում՝ արդյունքում բացառելով մեկ քաղաքական ուժի կամքից կախված ձևավորվելու հնարավորությունը (ենթադրվում է յուրաքնաչյուր խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում քաղաքական ուժերի կամ դրանց հարաբերակցության փոփոխությունը)։ Ընդ որում, Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելի պարագայում միայն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրումներ կատարելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը չի կարող երաշխավորել Սահմանադրական դատարանի կազմավորման հիմքում Սահմանադրության 213-րդ հոդվածով դրված այդ տրամաբանությունը, քանի որ Սահմանադրական դատարանի ձևավորումը Ազգային Ժողովի բացառիկ իրավասությունն է։
Թեև Սահմանադրի հստակ սահմանված կամքին, սույն օրենսդրական փոփոխություններով միջամտության ուղղակի փորձ է արվում պաշտոնավարման ժամկետի նկատմամբ:

Ավելին, սրանով միջամտություն է արվում նաև Սահմանադրության 167-րդ հոդվածով նախատեսված երաշխիքի նկատմամբ, համաձայն որի. «Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը»:

Առաջարկվող փոփոխություններով հենց միջամտության փորձ է արվում սահմանադրական արդարադատության իրականացման Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորության նկատմամբ, այն պարագայում, երբ սահմանադրական արդարադատություն իրականացնում են Սահմանադրական դատարանի դատավորները՝ բոլոր 9 դատավորները:

Արդյունքում, օրենքը հակասում է հենց Սահմանադրության 213-րդ հոդվածին, որի կյանքի կոչմանն իբրև թե ուղղված է։

2.Կառավարության կողմից մշակված նախագիծն իրենից ենթադրում է «կարծեցյալ կամավոր» բնույթ, չի հանդիսանում լիարժեք կամավոր բնույթի մոդել, քանի որ նախատեսում է ժամկետային ուղղակի սահմանափակում, այն է՝ երկամսյա ժամկետ:

Կամավորության սկզբունքը ենթադրում է մի քանի բաղադրատարրերի միաժամանակյա առկայություն։ Մասնավորապես, «վաղ կենսաթոշակի» կամավոր բնույթը դրսևորվում է ոչ միայն Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումները բացառելով, այն նաև այնպիսի ողջամիտ ժամկետներ սահմանելով, որոնք չեն ստիպի դատավորին որոշումը կայացնել միայն այդ ժամկետը «բաց չթողնելու» մտադրությունից դրդված։

Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովը նախագծի վերաբերյալ կարծիքում ուղղակիորեն կարևորել է վաղ կենսաթոշակի կամավորության սկզբունքը, երբ պետք է բացառվի դատավորի վրա որևէ ճնշում։ Չնայած այն հանգամանքին, որ Վենետիկի հանձնաժողովը չի անդրադարձել օրենքով առաջարկվող վաղ կենսաթոշակի անցնելու ժամկետային սահմանափակմանը, այնուամենայնիվ կամավորության սկզբունքի շեշտադրումը ենթադրում է, որ չպետք է լինի որևէ հանգամանք, որը կարող է կասկածի տակ դնել վաղ կեսնաթոշակի անցնելու հարցում դատավորի միայն սեփական կամքով որոշում կայացնելու հանգամանքը։

3.Առաջարկվող կարգավորումները խտրականություն են սահմանում Սահմանադրական դատարանի դատավորների համար, ովքեր Սահմանադրության 213-րդ հոդվածի և Օրենքի կարգավորումների համաձայն ունեն միևնույն կարգավիճակը։


Հիշատակված դրույթով չի իրացվել Վենետիկի Հանձնաժողովի այն գաղափարը, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները ունեն հավասար իրավական կարգավիճակ և չկա որևէ տրոհում մինչև 2018թ. ապրիլի 9-ը ընտրված և դրանից հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորների միջև: Հանձնաժողովը հստակ ընգծել է, որ չպետք է տարբերակված մոտեցում դրսևորվի դատավորների միջև, ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միևնույն կարգավիճակով։ Մինչդեռ, Օրենքով ակնհայտորեն բաժանվել են դատավորները երկու խմբի, քանի որ կարգավորումը վերաբերելի է միայն ՍԴ դատավորներից յոթին:

Ընդ որում, պետք է նշել, որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը, որն, ըստ նախագծի հեղինակների, նախատեսում է վաղ կենսաթոշակի սխեմա, Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների կսարգավիճակի միասնականությունն ընդգծող դասական օրինակ է։


Այսպես, այս կարգավորումը տարածվում է Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների վրա, չունի ժամկետային սահմանափակում, ունի օբյեկտիվ չափանիշ՝ առնվանզ տասներկու տարվա պաշտոնավարումը։ Ընդ որում, քանի որ Սահմանադրության 213-րդ հոդվածի ուժով Սահմանադրական դատարանի անդամները շարունակել են պաշտոնավարել որպես դատավորներ, ուստի նրանց և սահմանադրական նոր կարգավորումներով ընտրված Սահմանադրական դատարանի դատավորների միջև չի նախատեսվել որևէ տարբերություն։


Խտրականությունը դրևսորվում է ոչ միայն կոնկրետ դատավորների վրա այդ կարգավորումները տարածելով, այլ նաև առաջարկվող «կենսաթոշակների» տարբերությամբ, քանի որ օրենքով դատավորներին տրամադրում է կենսաթոշակ, որն էականորեն ավելին է, քան «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակը, որը տարածվում է Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի վրա։

Պետք է նկատել, որ քննարկվող օրենքի օրենքը քննարկման առարկա է հանդիսացել նաև Վենետիկի հանձնաժողովում, որի վերաբերյալ սույն թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակվել է թիվ (CDL-AD(2019)024) կարծիքը:
Այսպիսով, սույն թվականի հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակվել է քննարկվող փոփոխությունների վերաբերյալ կարծիքը (CDL-AD(2019)024), որտեղ մասնավորապես նշվել է.
«58.Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար նախագծված է որպես վահան օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից։ Անթույլատրելի է, երբ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել պաշտոնավարող դատարավորներին՝ իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով։

59.Հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա։ Նրանք վկայակոչում են 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության իմպլեմենտացումը հետահեղափոխական կոնտեքստում և այն կարծիքին են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշնոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչեւ 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման (ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։
60.Նախևառաջ Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միևնույն կարգավիճակով։ Ինչ վերաբերում է, մինչև 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը քննադատության է ենթարկել վաղ կենսաթոշակի անցման սխեմաները այն դեպքում, երբ դրանք կրել են պարտադիր բնույթ և ազդել են մեծ թվով դատավորների վրա։ Սակայն քննադատություն չի կարող բարձրացվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է Սահմանադրական դատարանի դատավորների կամավոր որոշման վրա։ Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է որպես բացառապես կամավոր, այսինքն՝ բացառում է անհիմն (քաղաքական և անձնական) ճնշումը դատավորների նկատմամբ, կամ երբ այն նախագծված չէ այնպես, որ ազդեցություն ունենա քննվող գործերի ելքի վրա, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն ընդդիմանալ նման սխեմային։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորների և նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի։»
Ակնհայտ է, որ այդ վերանայումը չի կատարվել:

4.Ուշադրության է արժանի նաև նախագծի հիմնավորումներում ներկայացված երկրների փորձը:
Թեեւ արդարադատության նախարարի 13.12.2019 թվականի հայտարարությամբ նշվում է, որ վկայակոչված երկրներում առկա փորձի մատնանշումը նպատակ է հետապնդել ներկայացնելու վաղ կենսաթոշակի վերաբերյալ առկա կառուցակարգերի տարբեր դրսևորումները՝ փորձ անելով ներկայացնել միջազգային փորձի ամբողջական պատկերը, սակայն բավական է ուսումնասիրել Հունգարիայի եւ Լեհաստանի փորձի եւ հետագայում այլ երկների փորձի ներկայացումը, որպեսզի պարզ դառնա, որ հեղինակները ներկայացրել են ոչ թե միջազգային լավագույն փորձը, այլ փորձել են գտնել իրենց կողմից առաջարկվող մոդելի համար հարման հիմնավորումներ։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նախագծի սկզբնական տարբերակի հիմնավորումներում գրեթե չկար որևէ միջազգային փորձ, իսկ պաշտոնական հաղորդագրությունների մակարդակում հիշատակված Լեհաստանի ու Հունգարիայի օրինակները հետագայում հենց նախագծի հեղինակների կողմից ընդունվեցին որպես վաղ կենսաթոշակի հարկադրական համակարգեր։ Ներկայացված այլ երկրների Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ավստրալիա, Դանիա փորձը համադրելի չէ Հայաստանում առկա փորձի հետ։ Հետաքրքրական է նաեւ, որ շատ է քննարկվում Վրաստանի փորձը, սակայն նույն վրացական իշխանությունները ընդունում են, որ որոշակի դեպքերում իրենց կիրառած մոդելը աշխատել է, որոշակի դեպքերում ոչ ՝եզրահանգելով, որ պետք է պայքարել ոչ թե դատավորների, այլ օրենքների դեմ ։

Ավելին, օրենքով առաջարկվող մոդելը չի համընկնում դատավորների վաղ կենսաթոշակի կամավոր մոդելների հետ, քանի որ ինչպես Վենետիկի հանձնաժողովն է նշել իր սույն թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակված թիվ (CDL-AD(2019)024) կարծիքում, հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա, որով Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշտոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչև 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման (ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։

5.ՀՀ Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-984 որոշմամբ արձանագրել էր, որ «Անհատական սահմանադրական գանգատի հիմքում ընկած են անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության գաղափարն ու նպատակը: Այս նպատակի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնում»:
Այսինքն, օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ մարդու հիմնարար իրավունքների պաշտապնության մեխանիզմ հանդիսացող անհատական սահմանադրական գանգատը արգելափակվի:

Ավելին, նման իրավունքի սահմանափակումը հետապնդելու է բացառապես քաղաքական շահ, ինչպես ներկայացվել էր Վենետի հանձնաժողովին: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը երաշխավորում է, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257) սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում:

Սահմանադրական դատարանը վերոթվարկյալ որոշումներում շեշտադրել, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,…»:
Այս առումով օրենքը սահմանում է, որ եթե Օրենքի 88-րդ հոդվածի 4.1.-ին մասով նախատեսված ժամկետում վաղ կենսաթոշակի անցնելու նպատակով հրաժարական է ներկայացրել Սահմանադրական դատարանի ավելի, քան երեք դատավոր, ապա Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում է սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու համար Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո 15 օրյա ժամկետում:

Հարկ ենք համարում հիշատակել Վենետիկի հանձնաժողովի կարծիքում արտացոլված այն դիրքորոշումը, որ մի քանի դատավորների և նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տվել հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի։
Այդ մեղմացման ուղղությամբ ձեռնարկված միջոցը բավարար չէ Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության անընդհատականությունն ապահովելու համար, քանի որ անգամ առաջարկվող լուծման պարագայում հնարավոր է իրավիճակ, որ տևական ժամանակ Սահմանադրական դատարանը փաստացի գոյություն չունենա, ինչն իսկական աղետ կարող է լինել Հայաստանի իրավական, այդ թվում՝ սահմանադրական անվտանգության տեսանկյունից։
Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ օրենքը առաջացնում է ՀՀ Սահմանադրության 1, 3, 4, 61, 63, 78 և 213-րդ հոդվածների հետ համապատասխանության խնդիր»:


Շինարարները նախարարին ներկայացրել են Ցեղասպանության հուշահամալիրի մույթերի համար ընտրված քարերի որակական չափանիշները

Շինարարները նախարարին ներկայացրել են Ցեղասպանության հուշահամալիրի մույթերի համար ընտրված քարերի...

12:36

Կիևը իրատեսական է համարում Ուկրաինայի՝ մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցությունը

Կիևը իրատեսական է համարում Ուկրաինայի՝ մինչև 2030 թվականը Եվրամիությանն...

12:21

Խաղաղությունը պետք է ունենա հենարան՝ ազգ, արժանապատվություն և պետականություն. Անանյան

Խաղաղությունը պետք է ունենա հենարան՝ ազգ, արժանապատվություն և պետականություն....

12:03

Անցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված

Անցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում...

11:46

Գառնի-Գեղարդ, Դիլիջան, Երևանյան շրջայցեր. ո՞ր վայրերն են ամենից շատ նախընտրել 2025-ին ՀՀ այցելած զբոսաշրջիկները

Գառնի-Գեղարդ, Դիլիջան, Երևանյան շրջայցեր. ո՞ր վայրերն են ամենից շատ նախընտրել 2025-ին ՀՀ այցելած...

11:16

Հարավային Կովկասում կապուղիների բացումը օգտակար և շահավետ կլինի նաև Հնդկաստանի համար. հնդիկ դիվանագետ

Հարավային Կովկասում կապուղիների բացումը օգտակար և շահավետ կլինի նաև Հնդկաստանի համար. հնդիկ...

11:02

Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է անցկացնում

Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է...

10:46

Վարդան Հարությունյանի խափանման միջոցը ընտրվեց 2 ամիս տնային կալանքը

Վարդան Հարությունյանի խափանման միջոցը ընտրվեց 2 ամիս տնային...

10:33

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7...

10:14

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն ընդլայնվում է. ՊԵԿ

2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն...

17:48

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման...

17:33

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները. Hetq

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները....

17:06

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու միջնորդությունը

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու...

16:45

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ...

16:23

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական...

16:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01