Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թ. ապրիլից Երևանից չվերթներ կիրականացնի Վիեննա և Վիլնյուս՝ շաբաթական 2 անգամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Wizz Air ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:
Նա նշեց, թե տոմսերի արժեքները լինելու են շատ ցածր՝ սկսած 24.99 եվրոյից:
«Միայն առցանց վաճառվող տոմսեր կլինեն, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների՝ եթե ուղևորներն ուղեբեռի կարիք չունենան, չեն վճարելու դրա համար»,-ասաց Ռադոն:
Վերջինս ներկայացրեց ընկերության առավելությունները՝ նշելով, թե ներկայումս այն ունի 120 օդանավ, որոնց թիվը ցանկանում է հասցնել 300-ի, Հայաստանը ներառյալ՝ 153 օդանավակայան է սպասարկում:
«Մենք Եվրոպայի ամենականաչ ավիաընկերությունն ենք: Օդանավերի ածխաջրային արտանետումները 57.2 գրամ են՝ մեկ ուղևորի համար 1 կիլոմետրի հաշվարկով, և նպատակ ենք դրել նվազեցնել օդի աղտոտումը»,-ասաց Wizz Air ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավարը՝ ընդգծելով, թե նպատակ ունեն ընդլայնել ցանցն ու ավելացնել Հայաստանից մեկնման ուղղությունները:
Քանի որ Հայաստանից Վիեննա չվերթ իրականացնում է նաև Ավստրիական ավիաընկերությունը, Ռադոն նշեց, թե կարևորում է այդ մրցակցությունը, որովհետև դրա արդյունքում կբարձրանա որակը, ինչը հօգուտ ուղևորի է:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, թե կոմիտեն հատուկ ոչինչ չի արել՝ ընկերությանը գրավելու համար:
«Փորձել ենք ավելի ճկուն լինել՝ օրենքը փոխելու և մեկնման հարկի հետ կապված, որովհետև եթե տոմսն արժենում է 25 եվրո, և 20 եվրո էլ վճարում են մեկնման հարկի համար, դա ավիաընկերության համար ընդունելի չէ»,-ասաց Ռևազյանը՝ ընդգծելով, թե Wizz Air ընկերությանը խրախուսում են նույն հիմքերով, ինչպես ցանկացած այլ ավիաընկերության, որը չվերթներ է իրականացնում Հայաստանում:
Ռևազյանը նշեց նաև, թե սովորական պայմաններում որևէ ավիաընկերություն Հայաստան բերելու համար տարիներ են անհրաժեշտ, բայց Քաղավիացիայի կոմիտեն դա արել է բավականին կարճ ժամանակում:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55