ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ ստույգ է համարում կիրակի հրապարակված Fox News հեռուստաալիքի հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ ամերիկացիների 50 տոկոսից ավելին աջակցում է Սպիտակ տան ղեկավարի իմփիչմենթին: Թրամփն այս մասին նշել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ինչպես միշտ, Fox News-ի հարցումները ստույգ չեն, սաստիկ հակված են դեմոկրատների կողմը: Սա այնքան զավեշտալի է, նույն բանը եղել է 2016-ին: Նրանք ամեն ինչ սխալ են արել»,- հայտարարել է նա: Հեռուստաալիքի կայքում հրապարակված հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 50 տոկոսն աջակցում է իմփիչմենթի ճանապարհով իշխանությունից Թրամփի հեռացմանը: Եվս 4 տոկոսն արտահայտվել է իմփիչմենտի օգտին, բայց դեմ է հրաժարականին: 41 տոկոսը դեմ է իմփիչմենթին: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն ուրբաթ հաստատել էր իմփիչմենթի շրջանակում Թրամփի դեմ մեղադրանքի երկու հոդվածները: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ամերիկյան վարչակազմի ղեկավարին մեղսագրում են իշխանության չարաշահում եւ Կոնգրեսի քննությանը խոչընդոտում: Մեղադրանքի հոդվածները հաջորդ շաբաթ պալատում քննարկվելու են ամբողջական կազմով: Ներկայացուցիչների պալատում հաստատվելու դեպքում մեղադրական եզրակացությունը կներկայացվի Սենատ, որտեղ ընթացակարգը կվերածվի դատավարության: Այն կղեկավարի ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահը: Նման դատավարությունում Ներկայացուցիչների պալատը, փաստորեն, հանդես է գալիս որպես մեղադրող կողմ, իսկ սենատորները կատարում են երդվյալների դերը: Իմփիչմենթի կայանալու համար անհրաժեշտ է սենատորների ձայների ոչ պակաս երկու երրորդը (67-ից ոչ պակաս): Այս պատճառով Սենատի ներկայիս կազմի դեպքում իմփիչմենթի օգտին քվեարկության հավանականությունը, փաստացի, զրոյական է: Տարվա սկզբից հանրապետականները (նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների արդյունքներով) Կոնգրեսի վերին պալատում ունեն 100-ից 53 տեղ:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56