Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձեւն՝ ի պատասխան ԱՄՆ-ի Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության ժամանակ Հայերի ցեղասպանության ճանաչմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք բացել ենք ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ 1915 թվականի իրադարձությունների մասին: Եկեք, ուսումնասիրեք: Մենք խոսում ենք՝ ձեռքում պահած փաստաթղթերը: Մենք նույնպես պետք է ձեր դեմ քայլեր ձեռնարկենք մեր խորհրդարանի այդօրինակ որոշումներով: Եւ մենք դա կանենք: Կարելի՞ է արդյոք լռել հնդկացիների վերաբերյալ Ամերիկայի մասին խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,-ասել է Էրդողանը A Haber հեռուստաալիքի եթերում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը, որը ներկայացվել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից 4-րդ անգամ: Ավելի վաղ բոլոր փորձերը ձախողվում էին ուրիշ սենատորների կողմից, որոնք կիրառում էին վետոյի իրենց իրավունքը բանաձեւի նկատմամբ Սպիտակ տան խնդրանքով: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունել է Հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01