Քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք. հաղորդում եմ տվել հանցագործության մասին՝ ասելով, որ Հայկ Սարգսյանը քաղաքապետի լիազորությունները կատարելու իրավունք չուներ: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Այսօր ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էր նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք, և նոյեմբերի 4-ին այս որոշումը ստեղծվել է և հետին ամսաթվով՝ հոկտեմբերի 17-ով գրվել է թուղթ, որն իրականում գրվել էր նոյեմբերի 4-ին: Դուք ինձ տալիս եք փաստաթուղթ՝ քաղաքապետի ստորագրությամբ, ասում եք՝ այս մեկն է: Ես ունեմ այդ նույն կարգադրությունը, բայց այդտեղ Ձեր ստորագրությունը չէ: Սա այն փաստաթուղթն է, որը դուք փոխել եք»,- հայտարարեց Դավիթ Խաժակյանը: Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը, արձագանքելով «Լույս» խմբակցության ղեկավարի ելույթին, ասաց, որ այդ ամենն անօրինականության հետ որևէ կապ չունի: Նա վստահություն հայտնեց, որ դատախազությունում նույնպես դա շատ լավ պատկերացնում են: «Մնում է Դատախազության մեր գործընկերներից ներողություն հայցել պատճառվելիք անհարմարությունների և ժամանակի կորստի համար»,- ասաց Կարեն Համբարձումյանը:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55