ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ընդլայնի փախստականներին եւ նրանց ընդունող երկրներին օգնության ցուցաբերումը: Նա այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել այսօր Ժնեւում փախստականների հարցերով գլոբալ համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հիմա մեզ ավելի, քան երբեւէ անհրաժեշտ է միջազգային հանրության համագործակցությունը եւ գործնական, արդյունավետ պատասխանները [փախստականներին եւ նրանց ընդունող համայնքներին հուզող հարցերին]»,- ասել է նա: ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխարհը պետք է շնորհակալ լինի երկրներին, որոնք փախստականների մեծաթիվ խմբեր են ընդունում, սակայն «շնորհակալությունը բավարար չէ, եւ ներկայիս անկայունության շրջանում միջազգային հանրությունը պետք է ավելին անի» նրանց աջակցելու համար: Խոսքը ինչպես ֆինանսական օգնության մասին է, այնպես էլ տնտեսական զարգացման ծրագրերին օժանդակելու:
Գուտերեշը հիշեցրել է, որ հիմա աշխարհում կա 70 միլիոնից ավելի մարդ, որոնք հարկադրված լքել են իրենց տները: Նրանցից 25 միլիոնից ավելին ապաստան են գտել իրենց պետությունների սահմաններից դուրս: «Այն ժամանակ, երբ ապաստան ստանալու իրավունքը հարձակումների է ենթարկվում, եւ այդքան շատ դռներ փակ են փախստականների համար, երբ այդքան շատ փախստական երեխաներ հսկողության տակ են եւ բաժանված են իրենց ընտանիքներից, մենք պետք է հաստատենք փախստականների մարդկային իրավունքները»,- նշել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը՝ կոչ անելով զբաղվել խոր պատճառներով, որոնք մարդկանց հարկադրել են հայրենիքը լքել:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44