Տարեցների իրավունքների պաշտպանության հարցը պահելով ուշադրության կենտրոնում՝ այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ»: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
Այցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է խնամյալների իրավունքների ապահովման վիճակին, պահման պայմաններին, ինչպես նաև առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ: Մասնավորապես, ուսումնասիրվել են կենցաղային ու շենքային պայմանները, տրամադրվող սնունդը, սոցիալական ծառայությունների որակը, խնամվող անձանց սենյակների, անկողնային պարագաների մաքրությունը, լոգանքի պայմանները, տրամադրվող դեղորայքը: Հաստատության ղեկավարության և խնամյալների հետ քննարկվել են նաև անհրաժեշտության դեպքում խնամվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունների մատուցման մեխանիզմները:
Այցի արդյունքում վեր են հանվել տուն-ինտերնատում առկա մի շարք խնդիրներ, ինչպես նաև որոշ խնամյալների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, որոնց լուծման նպատակով Պաշտպանը հանդես կգա կոնկրետ գործողություններով ու առաջարկություններով:
Պաշտպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն ինչ տարեցների իրավունքների արդյունավետ իրացման և պաշտպանության համար:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55