ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Այս մասին հայտնում է Irakanum.am-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ ամիս` նոյեմբերի 5-ին: Կայքին տեղեկությունների համաձայն՝ վրաերթի ենթարկված աղջիկն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, և վրաերթից հետո դեռ բուժման կուրսեր է անցնում:
Irakanum.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հաստատել է այս տեղեկությունը: Նա նախ ժամանակ է խնդրել տեղեկությունը որդուց ճշտելու համար, որից հետո հայտնել է, որ որդին պարբերաբար այցելել է այդ աղջկան: «Տղաս ամուսնացած է, առանձին է ապրում, ես չեմ իմացել, նոր ճշտեցի, ինքն ասեց, որ պարբերաբար ստուգման է գնացել, այդ գումարները տվել է, տեսել է, որ քերծվածքներ են եղել, հիվանդանոցի փողը տվել է»,- ասել է Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ գործը գտնվում է իրավական դաշտում, իսկ եթե պարզվի իր որդու մեղավորությունը, ապա նա պատասխան կտա:
Մինչդեռ կայքին հասած տեղեկություններով պատգամավորը օգտագործել է իր կապերը, որ վրաերթի մասին որևէ տեղեկատվական արտահոսք չլինի: Ավելին՝ վրաերթի ենթարկված աղջիկը դեռ ինքնուրույն քայլել չի կարողանում:
Իվան Աղազարյանը դեպքի օրը վարել է «Օպել» ավտոմեքենա: Տեղեկությունների համաձայն՝ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15