Դավիթ Խաժակյանին բախտը ժպտացել է. երիտասարդ տարիքում նա շանս ունի ապացուցելու, որ #SaveKarginHayko օպերացիայի շրջանակներում իր դեմ հյուսվող դավադրությունը մշակողներից շատ ավելի հասուն է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը: «Իմ և Դավիթ Խաժակյանի ջրերը վերջին շրջանում մի առվով չեն հոսել: Դավիթը միակն էր, ով ԼՀԿ-ից պաշտպանեց Էդմոն Մարուքյանի թասիբը, երբ պնդում էի, որ Մարուքյանը ժողովրդի վարչապետի գրպանում է ապրում և աշխատում: Բայց հիմա խոսքը դրա մասին չէ, դա էլ համարում եմ անցած-գնացած պատմություն: Հիմա շատ կոնկրետ վտանգ կա, որ Երևանի խնդիրների մասին խոսացող Դավիթ Խաժակյանից ցանկանում են ազատվել՝ նրան դարձնելով պալատական դավադրությունների զոհ: Կարծում եմ, Դավիթ Խաժակյանին բախտը ժպտացել է. երիտասարդ տարիքում նա շանս ունի ապացուցելու, որ #SaveKarginHayko օպերացիայի շրջանակներում իր դեմ հյուսվող դավադրությունը մշակողներից շատ ավելի հասուն է, շատ ավելի սկզբունքային է, շատ ավելի տղամարդ տղա է: Դավիթը շանս ունի ապացուցելու, որ շախմատային տախտակի վրայի պեշկա չէ, որ իրեն օգտագործեն ու դեն նետեն: Եվ Դավիթը պետք է իմանա, որ այս վճռական պահին ցանկացած պարկեշտ, սկզբունքային ու հայրենասեր մարդ իր կողքին է կանգնած՝ իր հնարավորությունների ողջ զինանոցով հանդերձ: Ու սա բացարձակ կապ չունի ոչ քաղաքական նախասիրությունների, ոչ էլ «հեղափոխական-հակահեղափոխական» դատարկախոսությունների հետ: Բացմաթիվ «հեղափոխական» ընկերներ ունեմ, որ Դավիթի կողքին են»:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15