Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ստիպված էր հակադարձել վիրավորանքին Վերաքննիչ դատարանի նիստի ընթացքում։ Սկզբում նախկին նախագահը հրաժարվեց ելույթի իրավունքից, բայց այն բանից հետո, երբ նրա հասցեին տուժած կողմից հնչեց որոշակի՝ «սպառնալիք է ներկայացնում պետականությանը» բնորոշումը, մտափոխվեց։ «Խոսք եմ խնդրում, քանի որ դատավարությունը լուսաբանվում է ԶԼՄ-ներով։ Երկրագնդի վրա հայկական երկու պետություն կա։ Երկուսում ես ղեկավար եմ եղել»,- հիշեցրեց Քոչարյանը՝ փաստելով, որ ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ողջ պատերազմում, եղել է Անկախության հռչակագրի հեղինակը, ԼՂՀ առաջին նախագահը։ «Հայաստանում 10 տարի նախագահ եմ եղել։ Մինչ այդ Հայաստանը միջազգային կազմակերպությունների վարկանիշում աղքատ երկրների շարքում էր»,- հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանը։ Այս խոսքերն արժանացան տուժածների շարքի բացականչություններին։ Դահլիճում աղմուկ սկսվեց։ Հանդարտեցնելով իրավիճակը եւ տուժածներին կարգի հրավիրելով՝ դատավորը խնդրեց նախկին նախագահին խոսել բողոքի շրջանակում։ «Ես ասացի, որ այս հայտարարությունը չէր լինի, եթե մեղադրանք չհնչեր իմ հասցեին»,- հիշեցրեց Քոչարյանը։ «Հայաստանը պատկանում էր աղքատ երկրների շարքին։ Իմ նախագահության շրջանում երկիրն անցավ միջին եկամուտ ունեցող երկրների շարք, որտեղ մնում է մինչ օրս։ Եթե մարդն այսպիսի արդյունքներով սպառնալիք է պետականության համար, ինչ ասեմ...»,- եզրափակեց նախկին նախագահը։ Ելույթն ընդունվեց ծափերով։ Դատավորը կարգադրեց դուրս բերել դահլիճից բոլորին, ովքեր խանգարում են դատավարությանը, եւ մեկ րոպե ընդմիջում հայտարարեց։
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03