Հայաստանում չկա տեղեկատվական անվտանգության պետական ռազմավարություն, չկան համապատասխան նորմեր, օրինակ՝ այն մասին, թե պաշտոնատար անձինք կապի ինչպիսի միջոցներից կամ հեռախոսներից պետք է օգտվեն, չնայած հայտնի է, որ տեղեկությունների արտահոսքը կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քան երբ կոտրվում են պաշտոնական կայքերը: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ այսօր գլոբալ մասշտաբով գործում են հաքերային կազմակերպություններ, որոնք աշխատում են պետության համար եւ կատարում են հակառակորդի ենթակառուցվածքները շարքից հանելու հանձնարարություններ, ինչը կարող է ունենալ շատ ավելի լուրջ հետեւանքներ, քան ռազմական գործողությունները, եւ Հայաստանն առայժմ պատրաստ չէ սրան դիմակայելուն: Փորձագետի կարծիքով՝ 2020 թվականին Հայաստանի համար գլխավոր խնդիրներից մեկն են շարունակում մնալ նաեւ օրենսդրական բացերը: «Ինչ վերաբերում է սովորական օգտատերերին, ապա նրանց համար մարտահրավեր կդառնա էլեկտրոնային առեւտրի բումը, ինչի հետ կապված անհրաժեշտ է մշակել վարքագծի համապատասխան մշակույթ եւ օգտվել միայն ստուգված էլեկտրոնային խանութներից ու աղբյուրներից»,- հավելեց նա: Մարտիրոսյանը կարեւորեց բնակչության տեղեկատվական գրագիտության մեծացումը, ինչը «ֆեյք լրատվամիջոցների» դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց է: «Քանի դեռ նման տեղեկությունների պահանջարկ կա, համանման լրատվամիջոցները կգործեն եւ կբարգավաճեն»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում համացանցի մոտ 1 մլն 300 հազար օգտատեր կա, որոնցից մոտ 70 հազարը ֆեյք է:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55