ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) փորձագետների խումբն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ քննարկումներ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես բաց է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ դատախազության, ընդհանրապես դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերի, նախաձեռնությունների քննարկման համար: Դրանք, ըստ Դավիթ Մելքոնյանի, առավել նպատակային են ներկայումս, երբ Հայաստանում ակտիվորեն մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների ռազմավարության իրականացման գործընթացը, որում ՀՀ գլխավոր դատախազությանն առանցքային դերակատարում է վերապահվել:
Փորձագիտական խմբի անդամները նշել են, որ ոլորտային բարեփոխումներին մեթոդաբանական և փորձագիտական աջակցության ցուցաբերման շրջանակներում իրենց կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նպատակն է կոնկրետ ուղղություններով պարզել շահառու մարմինների պատկերացումներն ու ակնկալիքները՝ նոր կառուցակարգերի ներդրումը հայաստանյան առանձնահատկություններին և բարեփոխումներում ներգրավված կառույցների կարիքներին առավել համապատասխան իրականացնելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, դատախազների պաշտոններում նշանակման նոր չափորոշիչների մշակմանը, նրանց ներկայացվող մասնագիտական, բարոյահոգեբանական, ինչպես նաև բարեվարքության հետ կապված պահանջների հստակեցմանը և իրացման մեխանիզմներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման շրջանակներում քրեական դատավարության թվայնացման գործընթացին:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն այս կապակցությամբ նշել է, որ Դատախազությունը գործուն քայլեր է ձեռնարկում դատախազների գնահատման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ, իսկ քրեական դատավարության թվայնացումը նախատեսված է իրականացնել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ արդեն նախանշված ընդունման գործընթացին զուգահեռ: Վերջինս կարևորվում է հատկապես քրեական գործերով իրականացվող դատախազական հսկողության օպերատիվության և արդյունավետության մակարդակի բարձրացման առումով:
Քննարկման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել խորհրդակցությունները առավել առարկայական դարձնելու վերաբերյալ:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15