«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացման վերաբերյալ
Ազգային ժողովն ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը հանրության մեջ հայտնի է որպես ՍԴ դատավորներին «օրենքով» կաշառելու կամ վարչապետի կողմից ՍԴ-ն սեփականաշնորհելու մասին օրենք: Օրենքին կողմ է քվեարկել միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, այսինքն` այս կարևորագույն փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանական կոնսենսուսի իսպառ բացակայությամբ և գործադիր իշխանությունից եկած թելադրանքով: Սա իրենց չենթարկվող անկախ դատավորներից ձերբազատվելու հերթական քայլ է։
Թեև վերջին շրջանում վտանգավոր օրինաչափություն է դարձել խորհրդարանական մեծամասնության կողմից վիճահարույց օրենքների ընդունումը կամ քննարկումը, այդուհանդերձ մենք գտնում ենք, որ ՍԴ-ին վերաբերող օրենքը ամենամեծ ռիսկերն է պարունակում։ Սա միջամտություն է ՍԴ–ի աշխատանքներին, միտված է ՍԴ լիազորությունների յուրացման եղանակով սահմանադրական արդարադատության վերացմանը և սպառնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին: Կեղծ հիմնավորումներով հիմք է դրվում քաղաքական իշխանությունների փոփոխությամբ դատական իշխանության փոփոխության հակասահմանադրական երևույթի։
Ակումբը սույն օրենքը գնահատում է Սահմանադրության տառին և ոգուն հակասող, քանզի խախտվում են իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման մեխանիզմները, փորձ է արվում հաստատել իրավական և ժողովրդավարական պետությանը հակասող անձնիշխանություն: Օրենքն ակնհայտորեն հակասում է ՀՀ սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ և 213-րդ հոդվածներին: Հարկատուների հաշվին մեկ մարդու ցանկությունների բավարարմանը միտված այդ փաստաթուղթն այժմ Հանրապետության նախագահի տիրույթում է, և նրա ուղղակի պարտականությունն է կասեցնել օրենքի ընդունման գործընթացը` դիմելով ՍԴ` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
Ստորագրելով օրենքը` Հանրապետության նախագահն անձամբ կստանձնի այս հակաիրավական և հակաժողովրդավարական օրենքի ընդունման ու հետևանքների ողջ պատասխանատվությունը, քանզի Սահմանադրության համաձայն՝ հենց նախագահի գործառույթն է Սահմանադրության պահպանմանը հետևելը: Եթե անգամ Հանրապետության նախագահը ստորագրի այս օրենքը, ապա միևնույն է` այն վաղ թե ուշ ճանաչվելու է հակասահմանադրական, սակայն հասցված վնասները կլինեն անդառնալի:
Պահն է գիտակցելու պետության գլխի անձնական պատասխանատվությունը մեր երկրի ներկայի և ապագայի համար:
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբ
18.12.2019թ.
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55