Ինքնության հետ կապված հարցերը առաջնահերթություն են համարվում, այդ հանձնարարականը տրված է. թե հայագիտական առարկաների ուժեղացումը, թե դրանց ուսումնասիրումը մեր առաջնահերությունն են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հատկապես դպրոցում հայագիտական առարկաների ուժեղացման ուղղությամբ աշխատանք է տարվում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ ընդհանուր համատեքստում կա կանխավարկած, որ մեր երեխաները դպրոցում չպետք է պատմություն, գրականություն, հայոց լեզու սովորեն. «Հետո երբ մի կերպ ծանոթով մեր երեխաներին ընդունում ենք բուհ, այնտեղ պետք է արդեն զրո դասարանի կուրսը ինժեներական ֆակուլտետներում նորից կրկնենք: Չի կարող այդպիսի բան լինել: Այո, եկեք խոստովանենք, որ մեր դպրոցներում պատշաճ պատմություն, գրականություն, հայոց լեզու չի ուսուցանվում, եւ երբ նախորդ տարի նախարարությունը հանդես եկավ միասնական քննություն անցկացնելու նախաձեռնությամբ, ստուգելու համար, թե ինչ է տեղի ունենում մեր դպրոցում, ամբողջ կրթական համակարգը աղմուկ հանեց: Որովհետեւ պետք է պարզվեր, որ այն, ինչ մատյաններում առկա գնահատականները, գիտելիքները իրար հետ չեն բռնում»,-ընդգծեց Փաշինյանը: Նշենք, որ վերջին շրջանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, մասնավորապես ՀՅԴ երիտասարդների կողմից, որոնք դեմ են արտահայտվում բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու, գրականություն եւ հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելուն:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55