ARM | RUS |

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Խոստիկյան եղբայրների կատարված հանցագործությունների վերաբերյալ

19.12.19 | 15:55

ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացի Սողոմոն Խոստիկյանի բողոքի առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել: Նշենք, որ նա սպառնում էր ինքնասպան լինել՝ պնդելով, որ քննիչն իր մորից 20 հազար դոլար կաշառք էր պահանջել՝ եղբայրներին ազատազրկման չդատապարտելու համար: ՔԿ պարզաբանման մեջ նշվում է. «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված հիշյալ քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, բազմադրվագ քրեական գործի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ 2014թ. ապրիլի 30-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է հետեւյալը. Իջեւան քաղաքի բնակիչներ Արման եւ Վաղարշակ Խոստիկյան երկվորյակ եղբայրները, նախկինում լինելով մի քանի անգամ դատապարտված` տարբեր հանցագործությունների, այդ թվում նաեւ`գողություններ կատարելու համար, 2014թ. փետրվարից հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ հանցավոր արարքներ: Այսպես. Արման եւ Վաղարշակ Խոստիկյանները, նախնական համաձայության գալով միմյանց հետ, 2014թ. փետրվարի 21-ին Երեւան քաղաքի Օրբելի փողոցի 14-րդ շենքի բակից գաղտնի հափշտակել են «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան: 2014թ. մարտի 21-ին գաղտնի հափշտակել են «Մերսեդես Բենց Ե200» մակնիշի ավտոմեքենան: 2014թ. ապրիլի 18-ին Երեւան քաղաքի Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի 8ա շենքի բակից գաղտնի հափշտակել են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում գտնվող ծառայողական «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենան: 2014 թվականի ապրիլի 28-ին Երեւան քաղաքի Շիրվանզադե փողոցի 4/2 շենքի բակից գաղտնի հափշտակել են «Մերսեդես Բենց 220 Ե» մակնիշի ավտոմեքենան: Բացի այդ, Արման Խոստիկյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով Վաղարշակ Խոստիկյանի եւ գործով չպարզված անձի հետ, 2014թ. հուլիսի 10-ին Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 11Ե հասցեում գտնվող ավտոմեքենաների մարտկոցների խանութի մուտքի դուռը լինգով բացելով՝ ապօրինի մուտք են գործել խանութ եւ այնտեղից հափշտակել ավտոմեքենաների տարբեր տեսակների մարտկոցներ, որոնք տեղափոխել են «Մերսեդես Բենց 200Ե» մակնիշի հափշտակված ավտոմեքենայի մեջ: Նույն պահին խանութ ժամանած խանութի սեփականատերը պահանջել է կանգնել, ապա նաեւ հետապնդել է փախուստի դիմած հանցագործներին, որի ընթացքում վերջիններս դիտավորությամբ վնասել են նրա ավտոմեքենան եւ կարողացել են փախչել՝ բացահայտ հափշտակելով մարտկոցները: 2014թ. հուլիսի 16-ին առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել՝ փախցրել են Երեւան քաղաքի Ավանեսովի 1 շենքի մոտ կայանված «Վազ 21121» մակնիշի ավտոմեքենան, որից գաղտնի հափշտակել են ընդհանուր զգալի չափի արժողությամբ գույք: Այնուհետեւ, Արման Խոստիկյանը, նախնական համաձայնության գալով Վաղարշակ Խոստիկյանի եւ Արտակ Սամսոնյանի հետ, փախցրած վերոհիշյալ ավտոմեքենայի վրա տեղադրելով մեկ այլ ավտոմեքենայից հափշտակված հաշվառման համարանիշները, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գտնվող խանութի մուտքի դուռը կոտրելով, ապօրինի մուտք են գործել եւ այնտեղից գաղտնի հափշտակել կանխիկ գումար, վճարային սարք, որից հափշտակել են զգալի չափի գումար: Նույն օրը` 2014թ. հուլիսի 19-ին, Խոստիկյան եղբայրները եւ Արտակ Սամսոնյանը լինգերի գործադրմամբ ապօրինի մուտք են գործել Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող վաճառասրահ, գաղտնի հափշտակել վճարային սարքը, տեղափոխել եւ հափշտակել դրանում առկա խոշոր չափի կանխիկ գումարը: Բացի այդ, Խոստիկյան եղբայրները եւ Արտակ Սամսոնյանը 2014թ. հուլիսի 22-ին առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել՝ փախցրել են Երեւան քաղաքի Հ.Հովսեփյան փողոցում կայանված «Գազ-330012» մակնիշի ավտոմեքենան, այնուհետեւ ավտոմեքենայից գաղտնի հափշտակել են զգալի չափերի արժողությամբ գույք: Արման Խոստիկյանը, նախնական համաձայնության գալով Արտակ Սամսոնյանի, Վաղարշակ Խոստիկյանի եւ Համլետ Վարդանյանի հետ, 2014թ. հուլիսի 23-ին փախցրել են Արշակունյաց 54 շենքի դիմաց կայանված «Գազ 2705-218» մակնիշի ավտոմեքենան, դրանով նույն օրը մեկնել Երեւան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող անվադողերի խանութի մոտ, ապա՝ ապօրինի մուտք գործել վերոհիշյալ խանութ եւ այնտեղից գաղտնի հափշտակել են ընդհանուր խոշոր չափերի արժողությամբ տարբեր տեսակի անվադողեր: Արման Խոստիկյանը 2014թ. հունվարի 24-ին Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակից գաղտնի հափշտակել է «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենան: Նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար եւ հիմնավոր ապացույցների հիման վրա՝ Արման եւ Վաղարշակ Խոստիկյաններին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, Արտակ Սամսոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (2 դրվագ) եւ 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ Համլետ Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, եւ նրանց բոլորի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, եւ կայացվել է մեղադրական դատավճիռ: 2017 թվականի փետրվարի 27-ին կայացված դատավճռով՝ Արման Խոստիկյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 տարի ժամանակով, Վաղարշակ Խոստիկյանի նկատմամբ՝ 11 տարի ժամանակով, Արտակ Սամսոնյանի նկատմամբ՝ 3 տարի 6 ամիս ժամանակով, իսկ Համլետ Վարդանյանի նկատմամբ՝ 2 տարի ժամանակով: Դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ինչպես դատախազի, այնպես էլ՝ ամբաստանյալներ Վաղարշակ եւ Արման Խոստիկյանների պաշտպանների կողմից: 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել են բերված բողոքները, եւ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 27-ին կայացված դատավճիռը թողնվել է անփոփոխ: Այնուհետեւ դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկվել է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարան: ՀՀ Վճռաբեկ դատարանը 13.11.2018թ. կայացված որոշմամբ մերժել է ներկայացված բողոքների վարույթ ընդունումը, եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ դեռեւս 2018թ. հուլիսին դատապարտյալներ Խոստիկյան եղբայրների հարազատի եւ նրանց մտերիմ անձի կողմից հաղորդումներ են ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հիշյալ քրեական գործը քննող քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով 23.07.2018թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի եւ 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերոհիշյալ քրեական գործով իրականացված քննության արդյունքում հիմնավորվել է, որ բացակայում է հանցագործության դեպքը, ուստիեւ՝ 2019թ. սեպտեմբերի 23-ին որոշում է կայացվել՝ հանցադեպի բացակայության հիմքով նշված քրեական գործի վարույթը կարճելու մասին»:


Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների...

12:55

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

12:38

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է...

11:45

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55