Հայաստանում մարդիկ կան, որ մտածում են, թե «ախռանա» ունենալը, «ախռանայով» շրջելը գերագույն հաճույք է: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ուզում եմ ասել, որ վերջին 1,5 տարվա ընթացքում մեր ընտանիքի ամենամեծ պրոբլեմները կապված է այս երեւույթի հետ: Իմ ընտանիքի անդամներն անընդհատ իմ առաջ հարց են դնում, որ սաիրենց համար մեծ պրոբլեմ եւ դիսկոմֆորտ է: Սա մեր ընտանեկան համար մեկ պրոբլեմն է»,-ասաց նա; Փաշինյանը պատմեց, որ անցած կիրակի ընտանիքով «փախել են» իրենց հին մեքենայով եւ 1,5-2 ժամ շրջել են քաղաքում. «Կարծում եմ՝ քաղաքացիներ կան, որ դա նկատել են: Այդ հիշարժան փաստի հետ կապված մենք ունենք նաեւ ֆոտոներ: Բայց տվյալ դեպքում իմ գործողությունը կարող է մեկնաբանվել նաեւ որպես օրենքի խախտում: Վերջերս էլ վերնագիր տեսա, որ մինչեւ թիկնազորը դուռը չի բացում, Մարիամ Փաշինյանը մեքենայից չի իջնում: Ես ձեզ համար մեծ անակնկալ ունեմ. պարզվում է՝ դա պետական պահպանության պահանջն է: Ես էլ երբեմն լինում է, որ մեկ րոպե սպասում եմ, մինչեւ պետական պահպանության աշխատակիցը բացում է մեքենայի դուռը: Ձեզ թվում է, որ պագոններս կընկնե՞ր, որ ես դուռը բացեի: Անվտանգության որոշակի ընթացակարգեր կան եւ մենք այդ մարդկանց աշխատանքը հարգում ենք: Սկզբից ես մի քանի անգամ դուռը բացել եմ, ինձ ասել են՝ խնդրում ենք, մի բացեք: Երբ ինձ հետ այլ պաշտոնյաներ են լինում, անվտանգությունն զգուշացնում է՝ հանկարծ դուք դուռը չբացեք, երբ պետք լինի մենք կբացենք»,-ասաց նա:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55