Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասեթ Մագաուովը խոսել է ղազախական բենզինը Հայաստան արտահանելու վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման ժամկետների մասին: Այսօրվա դրությամբ հայկական կողմն ընդունել է ղազախական բենզինը Հայաստան ներկրելու վերաբերյալ համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ղազախստանի բոլոր առաջարկները, հայտնում է sputniknews.kz կայքը: «Նախագիծը նրանց հետ համաձայնեցնելուց հետո, այն ուղարկեցինք ներպետական ընթացակարգեր անցնելու: Որոշ անհամապատասխանություններ կան համաձայնության եկող նախարարությունների` մասնավորապես Ֆինանսների նախարարության և Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարության միջև, որոնք առանձին ձևակերպումների շուրջ տարբեր տեսլականներ ունեն: Ենթադրում ենք, որ հաջորդ շաբաթ առանձին խորհրդակցություն կունենանք այս պետական մարմինների հետ», - ասել է Մագաուովը մամուլի ասուլի ժամանակ: Հաջորդիվ պետք է անցնել լեզվաբանական և գիտաիրավական փորձաքննության ընթացակարգերը: Այնուհետև Հայաստանը պետք է հայտարարի մատակարարման ծավալների մասին: Տեղեկությունների համաձայն` նմանատիպ բանակցություններ են տարվում նաև Բելառուսի և Ղրղզստանի հետ: «Կարծում եմ, որ մեկ ամսվա ընթացքում կարող ենք հասնել ստորագրման փուլին, եթե հաջողությամբ անցնենք բոլոր ընթացակարգերը: Ի տարբերություն Բելառուսի և Ղրղզստանի` Հայաստանը ծավալների մասին հայտարարություն չի արել, սակայն մատակարարման լոգիստիկան ինքնին բավականին բարդ է: Տրանսպորտային միջանցքը բավականին բարդ է: Ընդհանուր առմամբ, նրանք համաձայն են ցանկացած ծավալի, միայն թե մեր նավթամթերքից գոնե որոշ քանակություն հայտնվի իրենց շուկայում»,-ասել է Ասեթ Մագաուովը: Նա նշել է նաև, որ անցած տարվա ամռանը Ղազախստանի մուտքը Տաջիկստանի և Աֆղանստանի շուկաներ թույլ տվեց որոշակի մրցակցություն ստեղծել և իջեցնել տեղական նավթամթերքների գները: Հայկական կողմն ակնկալում է նույն ազդեցությունն այս գործարքից:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
13:45 25.06.25
16:24 26.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03