Այսօր Հայաստան-Ռուսաստան գազատարի վրա պայթյունի փորձ կատարելու համար ձերբակալվածներից մեկի գլուխը հատուկ օպերացիայի իրականացման ժամանակ կոտրել են»,- գրում է «Gruzia.online»-ը՝ վկայակոչելով կասկածյալի փաստաբան Մայա Չրելաշվիլիին: «Ես հենց նոր դուրս եկա հիվանդանոցից, Բեկե Բեկաուրիին պատրաստվում էին վիրահատել: Նրա գլուխը կոտրել են», -լրագրողներին հայտարարել է փաստաբանը: Նա ընդգծել է, որ իր պաշտպանյալն ամբողջությամբ ընդունել է մեղքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի ԱԱԾ ծառայողները ձերբակալել են 7 կասկածյալների՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու մեղադրանքով: Նրանք են՝ Բեկե Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Ջաբու Մ.-ն, Նուրկա Չ-ն, Լեվան Մ.-ն և Իրակլի Բ-ն: Ձերբակալվածները, ըստ մեղադրանքի, պատրաստվել են պայթեցնել գազամուղը, որի միջոցով բնական գազ է փոխանցվում Ռուսաստանից Հայաստան: Վրաստանի ԱԱԾ հատուկ գործերով քննիչ Սավլե Մոտիաշվիլին, ըստ աղբյուրի, հայտարարել է, որ ձերբակալված կասկածյալներից մեկը հաճախ է այցելել Ուկրաինա: Սակայն կասկածյալ Կոբա Բեքաուրիի հարազատները դա հերքել են: «Նախկինում նա զինվորական էր և ոչ մի կապ չի ունեցել Ուկրաինայի հետ», -հայտարարել է կասկածյալի մորաքույրը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47