Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ քննարկելով քաղհասարակության զորացմանը և նրանց հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պաշտպանն իր խոսքում ընդգծել է քաղաքացիական հասարակության առանձնահատուկ դերը մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման հարցում՝ հորդորելով ներկաներին ակտիվ լինել նկատած հիմնախնդիրների վերհանման ու լուծման ուղղությամբ:
«Ես շահագրգռված եմ քաղաքացիական հասարակության զորացմամբ և պատրաստակամ եմ ձեզ հնարավորինս աջակցելու այդ հարցում: Կայացած քաղհասարակությունը կարող է մեծապես նպաստել հանրությանը հուզող հարցերի վերհանմանն ու լուծմանը, պետական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, հանրային վերահսկողության իրականացմանը, դրանցով հանդերձ՝ մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ պատշաճ ուշադրության ապահովմանը: Լավ գիտակցելով, որ այսօր արցախյան հասարակական կազմակերպություններն առերեսվում են կարողությունների ու ռեսուրսների սղության խնդիրներին՝ ես հնարավոր միջոցները ձեռնարկում եմ դրանց աստիճանական կարգավորման ուղղությամբ: Մասնավորապես, որոշակի դրական միտումներ կան և՛ պետական ու սփյուռքյան, և՛ միջազգային աջակցության ավելացման առումով, և հույս ունեմ, որ բոլորիս նախաձեռնողականության ու հետևողականության շնորհիվ կհաջողվի քաղհասարակության ինստիտուտը զորացնել»,- նշել է Ա.Բեգլարյանը:
Անմիջական միջավայրում զրույց-քննարկում է ծավալվել հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման ու ռեսուրսների հայթայթման մեխանիզմների, ինչպես նաև մարդու իրավունքների կոնկրետ ոլորտներում առկա հիմնախնդիրների շուրջ: Մտքերի փոխանակման արդյունքում որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխգործակցության ամրապնդման շուրջ:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15