ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 2019 թվականին իրականացրած մարզական մասսայական միջոցառումների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Անցնող տարում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անցկացրել է 12 մարզական մասսայական միջոցառում` շուրջ 225489 քաղաքացու մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գավաթներ և հավաստագրեր է հանձնել Հայաստանի մարզերում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզական փառատոնի մրցանակակիր համայնքներին: Փառատոնին մասնակցել են 43 քաղաքային, 5 գյուղական համայնքներ և Ստեփանակերտը: Հաղթող է ճանաչվել Վանաձորը, երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գավառը:
Նախարարը գավաթներ, հավաստագրեր և մարզագույք ձեռք բերելու համար դրամական պարգևներ (պարգևներով (1-ին տեղ` 450.000 դրամ, 2-րդ տեղ` 350.000 դրամ, 3-րդ տեղ` 250.000 դրամ) է հանձնել նաև Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի մրցանակային տեղեր զբաղեցրած մարզերին: Սպարտակիադայի հաղթող է ճանաչվել Արցախի Հանրապետությունը, երկրորդ տեղում Շիրակի, իսկ երրորդում՝ Լոռու մարզն է: ԿԳՄՍՆ մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչությունն ուսումնասիրել ու գնահատել է անցնող տարում անցկացված միջոցառումներին մարզերի մասնակցությունը. լավագույն արդյունք գրանցած Շիրակի մարզը պարգևատրվել է գավաթով:
Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով մրցանակակիրներին և մասնակիցներին, ընդգծել է, որ սպորտի մասսայականացումը մնալու է նախարարության առաջնահերթությունների թվում.
«Նախարարությունների միավորումից հետո մեր նպատակները և քաղաքականությունը փոխվել են, բայց ոչ թե ծրագրերի իրականացումը դադարեցնելու առումով, այլ շաղկապելու և առավել արդյունավետ դարձնելու: Սպորտի մասսայականացման և ֆիզիկական կուլտուրայի ոլորտը եղել է և մնում է մեր սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Այստեղ պետք է լինի միասնական քաղաքականություն՝ սկսած մանկապարտեզից մինչև պրոֆեսիոնալ սպորտ: Ցավոք, այս օղակների միջև համագործակցությունը տարբեր հանգամանքներով պայմանավորված եղել է թերի: Հիմա մեր ծրագրերն իրականացնելիս բախվում ենք խնդիրների, որոնք պետք է լուծենք միասին: Բոլոր ծրագրերը պետք է նպաստեն ոլորտի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է նախարարը:
Ա. Հարությունյանն ասել է, որ նախարարությունը բաց է ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների համար. «Ինձ համարեք ձեր գործընկերը: Մենք պատրաստ ենք լսել ոլորտի ներկայացուցիչներին, անցկացնել քննարկումներ: Ձեր դիտարկումները և առաջարկները կնպաստեն միջացառումների արդյունավետության բարձրացնելուն»:
Պարգևատրման արարողությունից հետո նախարարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և ոլորտում առկա խնդիրների լուծման համատեղ ուղիներ գտնելու և արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15