Գյուղատնտեսության ոլորտը անկում է գրանցել, իսկ տնտեսական աճի տեմպին հիմնականում նպաստել են առեւտուրը եւ ծառայությունները՝ մասնավորապես շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը եւ այլն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Չլուծված Ամուլսարի հանքի շահագործման հարց, բայց միեւնույն ժամանակ հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտի աճ՝ 20.5%-ով:
Մինչեւ սեպտեմբերը կառավարությունը որոշակիորեն նվազեցնելով եւ հետաձգելով արտաքին պետական պարտքի ավելացումը սեպտեմբերին անցել է ի սկզբանե պլանավորած գործողությանը՝ պետական պարտքը ավելացնելու հիմնական բեռը տեղափոխելով 2019թ.-ի չորրորդ եռամսյակ:
Արտահանման ծավալներն եւ արտարժույթի արտահոսքն աճել են (աճուրդով մեքենաների գնում, ներդրումային գործունեությունից եկամուտ եւ այլն):
2019թ.-ին գրանցված աշխատողների թվաքանակի զգալի աճ է արձանագրվել, սակայն դրանց մեծ մասը կազմում են չգրանցված աշխատողները, իսկ գործազրկությունը դեռեւս մնում է բարձր մակարդակի վրա
Հարկային եկամուտների զգալի աճ, որն ուղեկցվել է ծախսերի՝ հատկապես կապիտալ ծախսերի մեծ չափերի հասնող թերակատարմամբ:
Միջին ամսական աշխատավարձի աճ, որը, սակայն, ուղեկցվել է ակցիզային հարկերի բարձրացմամբ:
Օրենսդրական փոփոխությամբ բարձրացել է նվազագույն աշխատավարձը, որը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը, սակայն 2020թ.-ին սոցիալական վճարը աշխատողի համար կդառնա 5%՝ ներկայիս 2.5%-ի փոխարեն:
Համեմատաբար ցածր գնաճի մակարդակ, սակայն առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների՝ թռչամսի, մակարոնեղենի, բանջարեղենի եւ հատկապես կարտոֆիլի զգալի բարձրացում:
Թեեւ գրանցել ենք ընդհանուր օտարերկրյա ներդրումների աճ, սակայն զուտ հոսքերի մասով (զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների եւ մարումների տարբերություններն են) ունենք զգալի անկում»:
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32