ԱՄՆ-ն կրկին հայտարարել է Իրանի հետ բանակցություններ սկսելու իր առաջարկի մասին, բայց զգուշացրել է, որ կանի իրենից կախված ամեն ինչ «Իրանի կործանարար վարքագիծը սանձելու» համար, եթե Թեհրանը «շարունակի Մերձավոր Արեւելքն ապակայունացնել», փոխանցում է AP-ն:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելլի Կրաֆտը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը նաեւ «մերժում է պատերազմի եզրին Իրանի հավասարակշռման քաղաքականությունը՝ նորմալացնելու համար նրա ապակայունացնող վարքագիծը»:
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թահթ Ռավանչին ԱՄՆ անվերապահ բանակցությունների մասին առաջարկն անվանել է «ոչ անկեղծ»: ԱՄՆ-ն ցանկանում է երկխոսություն վարել ուժի դիրքերից՝ պահպանելով պատժամիջոցները եւ առավելագույն ճնշումը, «այլ ոչ հավասար պայմաններում», ասել է նա: «Իրանը բանակցություններ չի վարում թրի սպառնալիքի տակ»,- ասել է Ռավանչին: Նա նշել է, որ «Իրանը ոչ մի պարագայում իր անվտանգության հարցում փոխզիջման չի գնա»:
ՄԱԿ ներկայացուցիչ Ռոզմարի Դի Կառլոն Անվտանգության խորհրդին ասել է, որ 2019 թվականի ընթացքում տարածաշրջանում լարվածությունը «կտրուկ աճել» է: «Մենք եղել ենք նավթային լցանավերի վրա հարձակումների, քաղաքացիական օդանավակայանի վրա հարվածների եւ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անչափ բարդ ու համաժամանակյա հարձակումների վկաները,- ասել է նա: - Սուր հռետորաբանության համադրությամբ այս իրադարձությունները տարածաշրջանը մոտեցրել են լուրջ առճակատման»:
Բրիտանացի դեսպան Կարեն Փիրսը շեշտել է եվրոպացիների կողմից Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պահպանելու կարեւորությունը, որը նա անվանել է «տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության ու անվտանգության համար հիմնարար»: Նա հավելել է, որ նախկինի պես դիվանագիտական ջանքերն անհրաժեշտություն են:
Փիրսը ափսոսանք է հայտնել Իրանի վերջին քայլերի կապակցությամբ՝ կապված իր միջուկային պարտավորությունների կրճատման հետ: «Մենք Իրանին կոչ ենք անում դադարեցնել այդպիսի գործողությունները, որոնք միայն խորացնում են անվստահությունը եւ մեծացնում տարածաշրջանային լարվածությունը»,- ասել է նա:
ՌԴ դեսպան Վասիլի Նեբեզնյան Խորհրդին ասել է, որ «Իրանի մեղավորության մասին վկայող, այսպես կոչված, ապացույցները համոզիչ չեն եւ չեն հաստատվում գլխավոր քարտուղարի զեկույցում»: Նա հավելել է, որ զեկույցը տուժում է ապացույցների քրոնիկական անբավարարությունից: «Մենք չենք կարող թույլ տալ, որ գերակայի քաղաքական ճնշումը, տնտեսական շնչահեղձումը եւ ռազմական շանտաժը,- ասել է նա: - Վերջնանպատակը պետք է լինի անվտանգության իսկապես համընդգրկուն ճարտարապետության ստեղծումը, որն արտացոլում է տարածաշրջանի բոլոր երկրների օրինական շահերը»:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56