Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 19-ի երեկոյան տեղեկացրել է, որ ձերբակալվել են Աղստաֆայի (Աղստև) շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամեդդին Գուլիևը, նրա տեղակալ Ռամիզ Տատարովը, ինչպես նաև Եվլախ քաղաքի նախկին քաղաքապետ Գոջա Սամեդովը: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը: Ըստ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության տեղեկատվության՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ստուգումներից հետո, որոնք կատարվել են ստացված տեղեկությունների հիման վրա: Ըստ այդ տեղեկությունների՝ պաշտոնատար անձինք ապօրինի գործողություններ են թույլ տվել, որոնք խախտել են քաղաքացիների իրավունքները, պաշտոնյաները գործել են պետության շահերի դեմ և վարկաբեկել են պետական մարմինների գործունեությունը: Հավաքված նյութերի հիման վրա պաշտոնական լիազորությունների չարաշահման գործով կասկածյալ է դարձել Աղստաֆայի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամեդդին Գուլիևը: Ազգային անվտանգության ծառայության տվյալներով՝ Գուլիևն իր տեղակալ Ռամիզ Տատարովի միջոցով 2019 թվականի մայիսից տարբեր պատրվակներով գումար է շորթել գործադիր իշխանության պաշտոնատար անձանցից և ձեռնարկատերերից: Նրանց մեղադրանք է առաջադրվել նաև բյուջետային միջոցների յուրացման համար: Ձերբակալվել է նաև Եվլախի գործադիր իշխանության ղեկավար Գոջա Սամեդովը: Նա նույնպես կասկածվում է հասարակական աշխատանքների համար տրամադրված 236 000 մանաթի (138 000 դոլար) յուրացման համար: Բացի այդ, նա կասկածվում է 2017-2019 թվականների ընթացքում տարբեր ընկերությունների շինարարական աշխատանքների համար տրամադրված 616 000 մանաթ (362 000 դոլար) գումարի յուրացման համար: Բոլոր ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55