Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ Թուրքիան դատապարտում է դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած դաշնային բյուջեն, որը «պարունակում է Թուրքիայի դեմ ուղղված կետեր և քանդում է թուրք-ամերիկյան հարաբերությունները»: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը: «Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված օրինագծերը, որոնք վերաբերում են 2020 թվականի բյուջետային հատկացումներին և պարունակում են մեր երկրի դեմ հոդվածներ, հանդիսանում են Կոնգրեսի անդամների՝ ամեն կերպ մեր երկկողմ հարաբերությունները փչացնելու ջանքերի արդյունքը: Մենք դատապարտում ենք այս իրավիճակը, երբ անգամ բյուջեի ընդունման սովորական գործընթացը կապվում է ամերիկացի քաղաքական գործիչների կարճաժամկետ քաղաքական նկրտումների հետ»,- ասված է Աքսոյի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ամերիկացի կոնգրեսականները որպես գործիք հայտնվել են Թուրքիայի հակառակորդների ձեռքում: «Այն շրջանակները, որոնք փորձում են ապօրինի արգելափակել F-35 ինքնաթիռների մատակարարումը մեր երկրին, ինչպես նաև վերացնել Կիպրոսում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերն ու Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում համագործակցության հնարավորությունները, ժամանակի ընթացքում կհասկանան, որ իրենց փորձերն առաջին հերթին վնաս են հասցնում հենց իրենց՝ ԱՄՆ-ի շահերին և չեն ծառայում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- նշել է մամուլի քարտուղարը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ Կոնգրեսում համաձայնեցված 2020 թվականի ռազմական բյուջեն արգելում է ամերիկյան F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03