2019 թվականին 365 սկսնակ գործարարներ անցել են վերապատրաստման դասընթացներ, որոնք զինում են նրանց գիտելիքներով, օգնում են մշակել բիզնես ծրագրեր. Նրանցից 238-ը մշակել են իրատեսական գործարար ծրագրեր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը: Նրա խոսքով, դրանցից 159-ը ներկայացվել են ֆինանսական աջակցության. «Ֆինանսական աջակցությունը մնք տրամադրում ենք վարկային երաշխավորության ձեւով: Պարզ է, որ սկսնակ գործարարներին բանկերը դժվարությամբ են վարկեր տրամադրում, որովհետեւ չկա գրավ, չկա վստահություն, նախորդ տարիների հաշվետվություններ եւ գալիս է հեղինակավոր երաշխավորի կարիքը: Հենց դա էլ մենք անում ենք Ներդրումների աջակցման կենտրոնի շնորհիվ: Վարկերը տրամադրվում էին 5 տարի մարման ժամկետով, 10 տոկոսով: Այս տարվա ընթացքում արդեն իսկ 72 սուբյեկտ ստացել է ՓՄՁ վարկերը, աշխատանքները դեռ շարունակվում են»,-ասաց փոխնախարարը: Նա ընդգծեց, որ ՓՄՁ-ների զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության մեջ կարեւոր տեղ է հատկացվում նրանց մրցունակության բարձրացմանը. «Այս ուղղությամբ կա 4 հենասյուն մեր ռազմավարության մեջ. առաջինը ֆինանսական ռեսուրսների հասանելիությունն է: Հաջորդ հենասյունը ՓՄՁ սուբյետկտների կարողություն ու ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն է: Ունենք ՓՄՁ սուբյեկտների համար շուկաների հասանելիության հենասյուն: Եվ վերջին հենասյունը ՓՄՁ զարգացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ եւ իրավական միջավայրի ապահովումն է: Այստեղ ավելի շատ խոսելու ենք վարչարարության, օրենսդրության մասին»,-ասաց փոխնախարարը:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55