ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետները, գնալով տեսչական մարմնի թեժ գծով ստացված ահազանգի հետքերով, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան 6/2 հասցեում գործող «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրած զննման արդյունքում հայտնաբերել են ՀՀ-ում գրանցման և օրինական ներմուծված լինելու տեսանկյունից կասկած հարուցող, չդրոշմապիտակավորված դեղեր: Տեսչական մարմնի աշխատակցի արձանագրության կազմման ընթացքում տնտեսվարողը ցուցաբերվել է խոչընդոտում՝ վերցվել են վերոնշյալ դեղերը և արագ դուրս տարվել դեղատնից, աշխատակիցների՝ դեղերը վերադարձնելու և իրավիճակը չբարդացնելու հորդորներն անցել են ապարդյուն։ Դրա հետեւանքով կասկած հարուցող վերոնշյալ դեղերը լիարժեք չեն արձանագրվել: Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածի՝ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով: Ելնելով վերոգրյալից՝ արձանագրվել է, որ «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղի է ունեցել խոչընդոտում, սահմանվել է տուգանք։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55