Facebook ընկերությունը ձեռք է բերել Մադրիդից PlayGiga-ի ամպային խաղային ստարտափը։ Գործարքի արժեքը կազմել է 78 միլիոն դոլար, սակայն այլ մանրամասներ առայժմ չկան։ Ձեռքբերման փաստը հաստատել է սոցցանցի ներկայացուցիչը, հայտնում է «Խաղամանիա» պորտալը։ Նշվում է, որ նախկինում PlayGiga-ն ծառայություններ էր մատուցում Իտալիայում, Արգենտինայում, Չիլիում եւ Իսպանիայում ամպային բջջային խաղերին, ինչպես նաեւ ծրագրում էր ընդլայնել «ազդեցության գոտին» Մերձավոր Արեւելքի վրա։ Ընկերությունն ունի ավելի քան 300 խաղ, որոնք առաջարկվել են ամպի միջոցով։ Դրանց թվում են Batman Arkham-ը, Tomb Raider-ը, Mad Max-ը եւ GRID: Autosport-ը։ PlayGiga-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ շարունակում են աշխատել ամպային խաղերի ուղղությամբ, սակայն չեն ծրագրել, թե ինչ են անելու ապագայում։ Սակայն պատասխանն ակնհայտ է՝ խոշորագույն սոցցանցը ուզում է ստեղծել Google Stadia-ի իր կրկնօրինակը։ Նշենք, որ նախկինում Facebook-ը ձեռք էր բերել Beat Games ստուդիան, որը թողարկել է Beat Saber հաջողված VR-խաղը։ Բացառված չէ, որ Ցուկերբերգի ընկերությունը ծրագրում է խաղադրույք կատարել հենց վիրտուալ իրականության խաղերի վրա։ Հաշվ առնելով այն, որ նրանք պահանջում են հզորություն եւ կապված են հարթակներին, ամպի օգտագործումը կարող է լավ այլընտրանք լինել։
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03