Microsoft-ը հաստատել է, որ մասամբ կաջակցի Windows 7-ին հետմահու՝ օպերացիոն համակարգի կյանքի պաշտոնական ժամկետի վերջանալուց հետո։ Այս մասին իր բլոգում հայտնել է ՏՏ մասնագետ Մարտին Բրինքմանը, հայտնում է Lenta-ն։ Բրինքմանը Microsoft-ի մասնագետներին հարցրել է, թե կավարտվի արդյոք Windows 7-ի աջակցությունը նույնիսկ կոմերցիոն արտոնագրերի դեպքում։ Ընկերությունում նկատել են, որ ընդլայնված աջակցությունը կավարտվի, սակայն բիզնես-տարբերակների սեփականատերերը կստանան անվտանգության Microsoft Security Essentials կոդերը։ Խոսքը ՕՀ-ի հատուկ տարբերակի մասին է, որը մինչեւ երեք տարրվա վճարովի աջակցություն ունի։ Մարտինի պատասխանից հետո Microsoft-ը թարմացրել է Windows 7-ի մասին տեղեկատվությունը իր կայքում։ Ընկերությունը հայտարարել է, որ անվտանգության կոդերը կշարունակեն թողարկվել, սակյան Microsoft Security Essentials համակարգը չի թարմացվի։ Բրինքմանը ենթադրել է, որ արտակարգ դեպքերում Microsoft-ն, այնուամենայնիվ, կաջակցի Windows-7-ի բոլոր տարբերակներին։ Windows 7-ի ընդլայնված աջակցությունը կավարտվի 2020թ․ հունվարի 14-ին։ Microsoft-ը կոչ է անում օգտատերերին անցնել ժամանակակից Windows 10-ին եւ հունվարի 15-ից հետո սեփականատերերին կուղարկի համակարգում ներկառուցված ծանուցումները անցման անհրաժեշտության մասին։ Windows 7-ի մասին հաղորդագրությունը տրվել է 2009թ․ հուլիսին։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55