SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Դիլիջանի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է աստացվել, որ Դլիջան քաղաքի Շամախյան թաղամասի Խնձորուկ հանդամասում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում էր Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 74 տան բնակիչ, 45-ամյա Վարդան Եսայանը, ով հետախուզման մեջ էր գտնվում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել այն հրացանով, որով որ սպանության փորձ էր կատարել եղբոր կնոջ նկատմամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կոստանյանի որոշմամբ հետախուզվում էր հայտարարվել Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 74 տան բնակիչ, 45-ամյա Վարդան Եսայանի նկատմամբ: Քննիչը դիմել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը դռնփակ նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել էր բավարարել քննիչի միջնորդությունը և հետախուզման մեջ գտնվող Վարդան Եսայանին, ով կասկածվում էր եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք ունենալու մեջ, 2 ամսով կալանավորել: Եթե կասկածյալը հայտնաբերվեր կամ մեղայականով ներկայանար ոստիկանության կամ քննչական բաժին, ապա նա տեղափոխվելու էր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47