Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքը Թուրքիայում երկու բազաների փակման մասին, եթե ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տա պատժամիջոցների օրինագծին, մատնանշում է ոչ թե այն, որ Թուրքիան ցանկանում է խզել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, այլ որ ցանկանում է օգտագործել դաշինքը որպես Վաշինգտոնի դեմ ճնշման լծակ, գրում է Bloomberg-ը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Ինջիրլիքի եւ Քյուրեջիքի ավիաբազաների փակումը կասկածի տակ կդնի Թուրքիայի հավատարմությունը դաշինքին։ Դա աշխուժացրել է բանավեճը, որ Թուրքիան երկարատեւ ռիսկ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար։
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել պաշտպանական բյուջեին, որը նախատեսում է Թուրքիայի բացառում F-35 անտեսանելի կործանիչների ստեղծման ծրագրից եւ հինգերորդ սերնդի 100 ինքնաթիռների մատակարարման դադարեցում այն պատճառով, որ Անկարան որոշել է գնել ռուսական Ս-400 համակարգեր։ Բայց Թուրքիան կարող է բախվել ավելի կոշտ պատժամիջոցների առաջիկա օրերին, քանի որ մեկ այլ օրինագծով, որն արժանացել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի հավանությանը, նախատեսված են միջոցներ, որոնք պետք է ընդունվեն այն ակտին համապատասխան, որն ուղղված ՝ Ռուսաստանի հետ բիզնես վարող կազմակերպությունների դեմ։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Թուրքիայի սպառնալիքները «չեն վկայում Էրդողանի պատրաստակամության մասին՝ խզել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, նա ավելի շուտ դաշինքը կօգտագործի որպես Վաշինգտոնի հետ երկկողմանի վեճի լծակ»։
Ոչ Ինջիրլիքը, ոչ Քյուրեջիքի ավիաբազան ՆԱՏՕ օբյեկտներ չեն, դրանք Թուրքիայի կողմից վերահսկվող բազաներ են, որոնցից ԱՄՆ-ը կարող է օգտվել Թուրքիայի հետ համաձայնագրի հիման վրա՝ թուրքական խորհրդարանից կոնկրետ թույլտվություններ ստանալու պայմանով։
Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի մերձավորարեւելյան ծրագրի տնօրեն Աարոն Սթեյնի խոսքով՝ Ինջիրլիքն այժմ պարզապես գործում է որպես պահեստ ԱՄՆ տակտիկական միջուկային զենքի համար եւ որպես Աֆղանստան տեղափոխվելու համար տեղակայման կենտրոն։ Բայց Քյուրեջիքի փակումը, որտեղ տեղակայվում է ԱՄՆ-ից կառավարվող, բայց ՆԱՏՕ-ի համար չափազանց կարեւոր ռադիոտեղորոշիչ կայանը, կարող է ավելի գործնական հետեւանքներ ունենալ իր ռազմավարական դիրքի պատճառով։
Սթեյնի խոսքով՝ այս ավիաբազաներից ավելի կարեւոր է «այն բանի կոշտ գնահատականը, որ չնայած ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի ռազմական կապերը ցանկալի են, դրանք այլեւս պետք չեն»։
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56