hraparak.am-ը գրել է.
Մենք գրավոր հարցում էինք ուղարկել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանին՝ նրան ուղղելով մի քանի հարցեր՝ մասնավորապես, թե ի՞նչ պատճառով և հիմքով է նշանակումից անմիջապես հետո աշխատանքից ազատել իր տեղակալներին, ի՞նչ առաջնահերթ խնդիրներ է տեսնում վարչական շրջանում։ Մի խոսքով հարցեր, որոնց թաղապետը պետք է կարողանա պատասխանել նույնիսկ քնից նոր արթնանալիս։ Սակայն մեզ նախ ասացին, որ թաղապետը բանավոր հարցերի չի պատասխանում, գրավոր ուղարկենք հարցերը, ապա առանց որևէ հիմնավորման պատասխանեցին, որ իրենց լրացուցիչ մեկ ամիս ժամկետ կպահանջվի մեր հարցմանը պատասխանելու համար։ Մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը հստակ նախատեսում է, որ լրացուցիչ 30 օր խնդրելու պարագայում տեղեկատվության տիրապետողը պետք է ծանուցի նաև պատճառների մասին, թե այդ ի՞նչ աշխատանք պետք է տարվի մեր հարցադրումներին պատասխանելու համար։ Թաղապետարանի պատասխանը ստանալով մենք դիմել էինք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանին՝ նրան փոխանցելով մեր գրավոր հարցումը եւ դրա պատասխանը։ Դոյդոյանը մեր հարցումից մի քանի հարց է ուղարկել թաղապետին ու ստացել պատասխանը, որը տրամադրել է մեզ։ Այսինքն՝ ստացվում է, որ թաղապետը այնուամենայնիվ ժամանակ ունի հարցերին պատասխանելու, բայց օրենքի պահանջները կատարում է իր քմահաճույքներով՝ ում ուզում պատասխանում է, ում չի ուզում՝ չի պատասխանում, մինչդեռ օրենքը բոլորի համար է։ Ի դեպ , պատասխանելով հարցին, թե ինչ հիմքով և պատճառով է ազատել իր տեղակալներին, Պողոսյանը ընդամենը մեջբերել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 101-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի' Վարչական շրջանի նոր ղեկավարի նշանակվելուց հետո իր լիազորությունները վայր է (են) դնում վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները)։
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03