Գերմանիայից գիտնականների խումբն աշխատում է մեքենայական ներխուժման վրա ամենապահպանողական ոլորտներից մեկը՝ դասական երաժշտություն: 2020 թվականի դեկտեմբերին Լյուդվիգ վան Բեթհովենի տարեդարձը նշելուն ընդառաջ նրանք ցանկանում են արհեստական ինտելեկտի միջոցով ավարտել նրա Տասներորդ սիմֆոնիան, հայտնում է Popular Mechanics-ը: Բեթհովենը մահացել է 1827 թվականին, եւ նրա ողջ շրջանի վերջին սիմֆոնիան լեգենդար Իններոդն է: Նույնիսկ նրանք ում դասական երաժշտությունը չի հետաքրքրում, առաջին իսկ նոտաներից ճանաչում են դրա ամենահայտնի կտորը՝ «Ներբող ուրախությանը»: Դրանից հետո նա սկսել է աշխատել 10-րդ սիմֆոնիայի վրա: Բայց նրա մահվանից հետո այն ամենն, ինչ գտել են հետազոտողները, նոտաների առանձին-առանձին գրառումներ էին, այնպես որ՝ երաժշտության պատմաբանների շրջանում անգամ միասնական կարծիք չկա այն մասին, թե դրանցից որոնք կարելի է վերագրել այս ստեղծագործությանը: Արժե նշել, որ մեծագույն կոմպոզիտորների անավարտ ստեղծագործություններն «ավարտելը» եզակի պրակտիկա չէ: Այսպես, օրինակ, Գուստավ Մալերի ստեղծագործության հետազոտող Դերեք Քուկը նրա փոխարեն ավարտել է 10-րդ սիմֆոնիան: Մալերն ամբողջությամբ գրել էր առաջին բաժինը, իսկ մնացյալը գրանցել էր պարզեցված ձեւով: Հիմա Քուկին անհրաժեշտ պարզաբանումներով ներկայացնում են որպես համահեղինակ: Սակայն այս նույն շաբլոնով Բեթհովենի Տասներորդ սիմֆոնիայի վրա աշխատելու համար նյութն ակներեւաբար անբավարար է: Եվ հիմա հետազոտողները Բեթհովենի թանգարանի եւ արխիվի մասնակցությամբ դիմել են ամենաժամանակակից եւ հնարավոր է՝ միակ հնարավոր մեթոդին՝ մեքենայական ուսուցմանը: Արխիվի ղեկավար Քրիսթին Սիգերթը AFP-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «նորարար» Բեթհովենը այսպիսի մոտեցմանը հաստատապես հավանություն կտար: Ալգորիթմի ուսուցման համար օգտագործել են կոմպոզիտորի մյուս ստեղծագործությունները, իսկ եզափակիչ արդյունքը կներկայացվի 2020 թվականի ապրիլի 28-ին Բոննում Բեթհովենի պատվին կազմակերպված համերգին: «Վերականգնողները» կոչ են անում դրան վերաբերվել որպես խիզախ փորձարկման՝ ոչ ավելին: Բայց գաղափարն արդեն պառակտել է երաժշտական աշխարհը: Գերմանացի կոմպոզիտորի ստեղծագործության աշխարհահռչակ հետազոտող Բարրի Քուփերը, որը նախկինում ինքն է վերականգնել Տասներորդ սիմֆոնիայի սկիզբը, ասում է, որ իրեն տվել են լսելու ԱԻ-ի գեներացրած կտորներից մեկը. «Դա անգամ հեռավոր նմանություն չունի Բեթհովենի մտադրությունների վերականգնման հետ»:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56