Շվեդիայում Ստոկհոլմի դատարանը խղճացել և հրաժարվել է արտաքսել Էրիթրեայից երկու փախստականի, որոնք ծեծել և բռնաբարել էին տեղացի բնակչուհուն: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը: Հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերին՝ Ստոկհոլմում: Կինը գիշերը ծանոթացել է տղամարդկանց հետ և նրանց իր տուն է բերել: Մի քանի ժամ անց կինը զանգահարել է ոստիկանություն և ասել, որ իրեն ծաղրուծանակի են ենթարկում: Դատարանը, լսելով տուժածին և ուսումնասիրելով գործի նյութերը, նշել է, որ ներգաղթյալները մի քանի ժամ հարվածել են կնոջը, այդ թվում՝ դանակով, և բռնաբարել են նրան: Արդյունքում տղամարդկանց դատապարտել են 5 տարվա ազատազրկման և տուգանել 140 000 շվեդական կրոնով (մոտ 15 000 դոլար): Դատական նիստի ժամանակ դատախազը պահանջել է արտաքսել ներգաղթյալներին, սակայն դատավորը հրաժարվել է նման որոշում ընդունել՝ նշելով, որ հայրենիքում նրանց իրավունքները կարող են ոտնահարվել: Նրանք փախել են Էրիթրեայից ապօրինի կերպով՝ խուսափելով զինվորական ծառայությունից: Դատարանը նշել է, որ Աֆրիկա վերադառնալուց հետո նրանց կարող են պատժել, հետապնդել կամ զորակոչել բանակ, ինչը, ըստ դատարանի, հավասարազոր է ստիպողական աշխատանք կատարելուն:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44