Դեկտեմբերի 21-ին շմոլ գազի թունավորման դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 20։50-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Այնթափ գյուղի բնակիչ՝ 1-ամյա Մարկ Գ-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ոստիկանության Մասիսի բաժին դարձյալ ահազանգ է ստացվում «Մասիս» բժշկական կենտրոնից, որ նույն ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 13-ամյա Գոռ Գ-ն, 11-ամյա Քնարիկ Գ-ն, 67-ամյա Քնարիկ Գ-ն, իսկ կարճ ժամանակ անց, ժամը 22։20-ին այս անգամ ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում «Մուրացան» բժշկական կենտրոնից, որ նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 34-ամյա Սուսաննա Հ-ն։ Ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր Զաքարյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Այնթափ գյուղի 9-րդ փողոցի 4/2 տնից, որտեղ խոհանոցի ջրատաքացուցիչի օդափոխիչի խափանման հետևանքով առաջացել է շմոլ գազի արտահոսք։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01