ARM | RUS |

Ավելի արդյունավետ են այն ԶՈՒ-երը, որտեղ կանայք ավելի մեծ ներկայություն ունեն. Աննա Հակոբյանը՝ իգական սեռի կուրսանտներին

23.12.19 | 11:11

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հանդիպել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների եւ շրջանավարտների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տնօրեն, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանի պետի տեղակալ գնդապետ Դավիթ Ալեքսանյանը, ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ Նորայր Սմբատյանը։

Բացման խոսքում Նորայր Սմբատյանը նշել է, որ Պաշտպանության նախարարությունում սկսված պաշտպանական բարեփոխումների արդյունքում շեշտադրում է դրվել բանակը պրոֆեսիոնալ ռազմական կրթությամբ կին զինծառայողներով համալրելու անհրաժեշտությունը։ ‹‹Ռազմական կրթությամբ կանանց ներգրավվածությունը նպաստում է ընդհանուր որակի բարձրացմանը, կարգապահության եւ զգոնության ամրապնդմանը եւ նրանց փոխլրացնող կարողությունների ճիշտ ուղղորդմամբ մարտական խնդիրների եւ առաջադրանքների արդյունավետ կատարմանը։ Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում պաշտպանության նախարարությունում կա հստակ գիտակցություն, որ հայրենիքի պաշտպանության գործում մեկ ավել զինվորականը կարող է մեծ դեր ունենալ››,- ասել է Նորայր Սմբատյանը։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ գնդապետ Խաչատուր Խաչատրյանը շեշտել է, որ իգական սեռի կուրսանտները ցուցաբերում են բարձր առաջադիմություն եւ պարապմունքների ժամանակ ոչնչով չեն զիջում տղաներին։ Գնդապետ Դավիթ Ալեքսանյանն էլ հավելել է, որ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանից քննարկմանը ներկա 5 կուրսանտից 3-ը գերազանց են սովորում եւ ցուցաբերում են մեծ պատասխանատվություն ու պատրաստվածություն։ Քննարկմանը ներկա իգական սեռի կուրսանտներն ու շրջանավարտները պատմել են դասընթացի, այնուհետեւ զինվորական ծառայության ընթացքում ունեցած դժվարությունների, խնդիրների ու միաժամանակ դրական փոփոխությունների մասին։ Քննարկվել են զինված ուժերում կանանց իրավունքներն ու ներկայացվել են այն խնդիրները, կարծրատիպերը, որոնց ամենից շատ բախվում են կին սպաները։

Աննա Հակոբյանը շեշտել է, որ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական համալսարաններում սովորող իգական սեռի կուրսանտներն ամենադժվար իրավիճակում են, քանի որ ճանապարհ են հարթում հետագա սերունդների համար եւ խորհուրդ է տվել հանուն պետության, հանուն բանակի չհոգնել եւ բոլոր դժվարությունները տանել սպայի պատվով։ Իր խոսքում Աննա Հակոբյանը մասնավորապես ասել է․

‹‹Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների սիրելի՛ ունկնդիրներ,

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, հյուրեր,

Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, հանդիպել ձեզ, իմ խոսքն ուղղել ձեզ, ապա նաեւ հույս ունեմ անկեղծ զրույց ունենալ ձեզ հետ։

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող կառույցներն ու այդ կառույցներում աշխատող մարդիկ առանձնահատուկ ակնածանք են վայելում մեր ողջ ժողովրդի կողմից, որովհետեւ մենք մեր ապրած յուրաքանչյուր խաղաղ օրվա համար պարտական ենք ձեզ։

Դո՛ւք եք, որ օր ու գիշեր ձեր ջանքերը ներդնում եք մեր երկրի սահմաններն ամուր պահելու, արտաքին վտանգները գնահատելու եւ կանխելու գործում։

Դո՛ւք եք, որ վտանգի պարագայում առաջինն եք կանգնելու դրան դեմ հանդիպման՝ չխնայելով ձեր կյանքն ու առողջությունը եւ ապահովելով Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների բնականոն կյանքն ու անհոգ քունը։

Այդպես եղել է, եւ այդպես կլինի, քանի դեռ մենք չենք հասել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Բայց ո՞րն է այս օրվա խորհուրդը։ Դա Պաշտպանության համակարգում կանանց ներկայությունն ու ներգրավվածությունն է։ Ամբողջ աշխարհում բոլոր առաջատար վերլուծական կենտրոնների հետազոտությունները հանգել են այն եզրակացության, որ կանանց ներկայությունը անվտանգության եւ պաշտպանության խնդիրներում խիստ շահեկան է յուրաքանչյուր երկրի համար։ Բոլոր զարգացած երկրները վաղուց արդեն իրենց առաջ խնդիր են դրել մեծացնել կանանց թիվն իրենց պաշտպանական համակարգերում, որովհետեւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ ավելի արդյունավետ են այն զինված ուժերը, որտեղ կանայք ավելի մեծ ներկայություն ունեն։

Բացի դրանից, ըստ միջազգային հետազոտությունների՝ աշխարհն ավելի խաղաղ ու անվտանգ կլինի, եթե կանայք ավելի լուրջ եւ խորքային դերակատարություն ունենան պաշտպանության եւ անվտանգության հարցերում եւ, առավել եւս, հակամարտությունների լուծման եւ խաղաղության հաստատման գործընթացներում։ Եվ կրկին տարբեր տարածաշրջանների հակամարտությունների պատմությունը ցույց է տալիս, որ խաղաղությունն ավելի կայուն եւ երկարաժամկետ է լինում ավելի հաճախ այն պարագայում, եթե համաձայնագրերի կնքման գործում, միջնորդական առաքելություններում մեծ է լինում կանանց դերն ու մասնակցությունը։

Ի՞նչ է սա նշանակում։ Իմ կարծիքով՝ սա նշանակում է, որ մենք հեծանիվ հորինելու կարիք չունենք։ Առավելագույնը կարող ենք ուսումնասիրել այս հետազոտությունները, համոզվել դրանց ճշմարտացիության մեջ եւ բացել մեր բանակի ու անվտանգության եւ պաշտպանական մյուս կառույցների դռները կանանց առջեւ։

Այսօր կանանց ընդհանուր թիվը բանակում 12 տոկոս է։ Սա, թերեւս, փոքր թիվ է՝ հաշվի առնելով վերը նկարագրածը եւ այն, որ մենք ապրում ենք սառեցված հակամարտության կամ ավելի ճիշտ սողացող պատերազմի ժամանակաշրջանում։ Պարզ է, որ մենք ունենք մեր կարծրատիպերը, հայ ընտանիքներն այնքան էլ չեն ողջունում իրենց աղջիկ երեխաների՝ ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու ցանկությունը, ուր մնաց՝ ՊՆ, Ոստիկանություն կամ ԱԱԾ համակարգերում սովորելու եւ աշխատելու ցանկության մասին։ Թերեւս ժամանակն է, որ մենք սկսենք վստահել եւ հավատալ մեր կանանց եւ աղջիկներին, նրանց մասնագիտական հնարավորություններին՝ զուգորդված նրանց խոհեմության, առաքինության ու հավատարմության հետ։

Մեր հայրերը, եղբայրներն ու ամուսինները պետք է վստահ լինեն, որ իրենց դուստրը, քույրը, կինը, հարսը կարող է միաժամանակ լինել բարձրակարգ մասնագետ որեւէ ոլորտում, այդ թվում՝ պաշտպանության, եւ լավ կին ու մայր՝ ընտանիքում։ Իսկ որպեսզի նրանք կարողանան դրան հավատալ, մենք պետք է ավելի նախաձեռնող լինենք, համոզենք նման հնարավորություն տալ մեզ եւ մեր աշխատանքով եւ կյանքով ապացուցենք վերը նշվածի հնարավորությունը։

Ի վերջո մենք Սոսե Մայրիկի, Գեւորգ Չաուշի կնոջ՝ Հեղինեի, Եղիշե պատմիչի նկարագրած՝ Ավարայրի ճակատամարտում զենքը ձեռքներին մաքառած ‹‹Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց›› սերունդներն ենք, մենք լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի օրինակն ունենք մեր աչքի առջեւ։ Եվ վերջապես՝ քնքուշ ու կանացի, բայց հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում՝ ամուր ու աննկուն հայ կնոջ կերպարը լավագույնս նկարագրված է ժողովրդական բանահյուսության մեջ։ Հիշենք, օրինակ, ‹‹Անահիտ›› հեքիաթը․ ‹‹Քաջարի օրիորդներն ու տիկիններն էլ, երբ որ իմացան, որ թագուհին պիտի առաջնորդե զորքին, նույնպես զրահավորվեցին եւ ձիավորվելով շրջապատեցին թագուհուն››։

Սա է հայ կնոջ իրական կերպարը եւ մեր երկրի, մեր ընտանիքների շահերից է բխում, որ մենք վերականգնենք այս կերպարը մեր ամուսինների, հայրերի, եղբայրների եւ փեսացուների աչքում, շահենք նրանց վստահությունն ու հարգանքը՝ մեր նպաստը բերելով Հայաստանի ու Արցախի անվտանգության ամրապնդմանը եւ խաղաղության վերջնական ու երկարաժամկետ հաստատմանը։ Մանավանդ, որ՝ այդ հարցում ունենք նաեւ ժամանակակից ոգեշնչող օրինակներ՝ ի դեմ այսօր այս սրահում ներկա կանանց եւ աղջիկների։ Մեկ անգամ եւս շնորհակալ եմ այս հանդիպման հնարավորության համար եւ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին››։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրեր մատյանում։


Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների...

12:55

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

12:38

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է...

11:45

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55