Ապարանի համայնքապետարանի և մշակույթի կենտրոնի հարակից տարածքում սկսվել է արևային ֆոտովոլտային համակարգերի կառուցումը և 2020 թվականի տարեսկզբին Ապարանն արդեն կունենա սեփական արևային երկու կայան: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Էներգախնայողության աջակցման հիմնադրամից: «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի շրջանակներում «Ֆրիներջի» ընկերությունը Ապարանի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում արդեն սկսել է 20 կՎտ և 10 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգերի շինարարությունը: Հայաստանի արևային քարտեզների համաձայն Ապարանն ունի բավարար ռեսուրս. այստեղ արևային օրերի թիվը շուրջ 290 է, ինչը կարևոր երաշխիք է արդյունավետության համար: Ապարան համայնքում կառուցվող համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգը աշխատելու է Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում և ապահովելու է էլեկտրաէներգիայի էական խնայողություն՝ համայնքի համար. մոտ 30 տոկոսով կրճատվելու են էներգետիկ ծախսերը: Ծրագրի պատասխանատու «Էներգախնայողության աջակցման հիմնադրամը» ծրագրի իրականացմանը զուգընթաց մասնակից համայնքում իրականացրել է նաև իրազեկվածության միջոցառումները: Քանի որ մայրաքաղաքից հեռու բնակավայրերում մարդիկ բավարար տեղեկացված չեն ժամանակակից էներգախնայողության, արևային տեխնոլոգիաների և դրանց ձեռքբերման հնարավորությունների մասին, այդ տեղեկատվական արշավները նպատակ ունեն համայնքում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը գործող ծրագրերի վերաբերյալ և կիրառելի դարձնել ինովացիոն լուծումները: «Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի ղեկավար Թամարա Բաբայանի խոսքով ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ Ապարան և Արթիկ քաղաքներում արևային կայանների կառուցում: Ապարանում արդեն սկսվել է կայանների շինարարությունը: Ծրագրի երկրորդ բաղադրիչի համաձայն Արթիկում նախատեսվում է կառուցել համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ արտադրված էլեկտրաէներգիան Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։ Արթիկի արևային կայանի կառուցման համար կփորձարկվի «հանրային-մասնավոր» գործակցության մոտեցումը: Կայանը լինելու` 600 կՎտ-ից մինչև 1 մեգավատ հզորությամբ։ Արթիկի ծրագիրը դեռ նախագծային քննարկումների փուլում է: Ապարան և Արթիկ քաղաքներում վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ. կձևավորվի Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ /COMO ֆոնդ/, որտեղ կկուտակվեն ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի համայնքի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Այսինքն քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
12:27 25.06.25
13:45 25.06.25
10:29 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03