Ռուսական Aviasales զբոսաշրջային ծառայությունը հարցում է անցկացրել, որի շրջանակում պարզել է՝ որոնք են մեկ անգամից ավելի ճանապարհորդելու համար զբոսաշրջիկների նախընտրած երկրները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ընկերության մասնագետները հարցում են իրականացրել 11 հազար զբոսաշրջիկի շրջանում և պարզել, որ նրանց գրեթե քառորդ մասը ավելի քան երկու արձակուրդ է անցկացրել Թուրքիայում, և հետագայում նույնպես նախատեսում է հանգստանալ այնտեղ: Պատասխանողների 40 տոկոսը նախընտրել է հանգիստը ծովափին անցկացնելու տարբերակը: Վերադառնալու համար զբոսաշրջիկների նախընտրած երկրների շարքում երկրորդ տեղում է հայտնվել Եգիպտոսը: Չնայած, որ Շարմ էլ Շեյխ հասնելու համար մարդիկ հաճախ որպես տարանցիկ ճանապարհ ստիպված են ընտրել Ստամբուլը, Վիեննան, Հռոմը կամ Միսնկը` բուրգերի երկրում հանգիստն անցկացնելու պահանջարկը հավասար է Լեհաստանի կամ Խորվաթիայի պահանջարկին: Հիմնական պատճառն այն է, որ օգտվողներին դուր է գալիս այդտեղի «ծովը, արևը, լողափը և ցածր գները»: Վրաստանը և Թաիլանդը ստացել են ձայների հավասար քանակ` 12 տոկոս: Ասիական այս երկիրը շոգ եղանակի, սպիտակ լողափերի և թարմ մրգերի շնորհիվ ամեն տարի ներառվում է ձմեռվա ընթացքում ճանապահորդելու համար հինգ ամենապահաջված երկրների ցանկում: Հարցվածների 11 տոկոսը նշել է Իտալիան, իսկ ահա Իսպանիա երկու անգամից ավել այցելել է պատասխանողների 10 տոկոսը, Չեխիա` 8 տոկոսը, ֆինլանդիա` 7 տոկոսը:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56