Ճաշելուց անմիջապես հետո խնձոր ուտելը շատ վտանգավոր է ատամների համար։ Այսպիսի անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել ատամնաբուժության հարցերի փորձագետ Մարկուս Ֆելբերը, տեղեկացնում է Focus.de պորտալը։ Մասնագետի խոսքով՝ շատ մարդիկ խնձորը ճիշտ չեն օգտագործում, օրինակ, այն ուտում են կերակուրից գրեթե անմիջապես հետո։ Բայց այդ հանգամանքներում ատամի էմալը ենթարկվում է վտանգավոր թթվային գրոհի։ Ատամները, մասնագետի խոսքով, ունեն պաշտպանական թթվային թաղանթ, որը պաշտպանում է դրանք կարիեսից։ Սնունդ ընդունելու ժամանակ այդ թաղանթը ամրության փորձություն է անցնում, եւ միայն ուտելուց 30 րոպե հետո է լիովին վերականգնում իր պաշտպանական պոտենցիալը։ Եթե խնձոր ուտեք ուտելիքից հետո, չսպասելով, թե երբ կանցնեն այդ 3 րոպեները, դրանց թթվությունը կարող է ճեղք առաջացնել պաշտպանական թաղանթում եւ վնասել ատամները։ «Ատամները չվնասելու համար ուտելուց հետո միշտ պետք է մի քիչ սպասել, նոր միայն խնձոր եւ այլ մրգեր ուտել։ Պետք է գոնե կես ժամ անցնի»,- ասել է Մարկուս Ֆելբերը։ Հիշեցնենք, որ շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ խնձորն, այնուամենայնիվ, օգտակար է առողջության համար, եթե ճիշտ օգտագործվի։ Վերջերս Ռիդինգի անգլիական համալսարանի գիտնականները հրապարակել են տվյալներ այն մասին, որ օրը 2 խնձոր օգտագործող մարդիկ ավելի թույլ արյունատար անոթներ ունեն եւ «վատ» խոլեստերինի ցածր ցուցանիշներ, ինչի շնորհիվ նրանց մոտ ցածր է սրտի եւ ուղեղի կաթվածների առաջացման ռիսկը։
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56