Թաիլանդի ավելի քան 70 ցանցային խանութներում, ներառյալ Central, The Mall, TESCO Lotus, Big C սուպերմարքեթները, 2020 թվականի հունվարի 1-ից գնված ապրանքների համար գնորդներին պլաստիկե տոպրակներ չեն տա, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Thaiger-ին։ Խանութների առջեւ, որոնք գտնվում են Թաիլանդի մանրածախ առեւտրի ասոցիացիայի կազմում, կանգնած է առեւտրում գոնե 30 տոկոսով պլաստիկի օգտագործումը դադարեցնելու խնդիրը 2020 թվականի ընթացքում, ասվում է հաղորդագրությունում։ Այսպիսով, ասոցիացիան պատրաստվում է նոր ավանդ ներդնել պլաստիկե աղբի քանակի նվազման համազգային ծրագրում։ Միայն հիպերմարքեթները եւ տեղական խանութները Թաիլանդում օգտագործում են ամեն տարի մինչեւ 13,5 մլրդ պլաստիկե տոպրակ։ Պլաստիկե աղբի հիմնական «մատակարարը» մնում են շուկաներն ու տոնավաճառները, որոնք ամեն տարի օգտագործում են մինչեւ 18 մլրդ պլաստիկե տոպրակ, տեղեկացնում է պորտալը։ Թաիլանդը համաշխարհային օվկիանոսը պլաստիկով աղտոտող համաշխարհային «առաջատարներից» է, հիշեցնում է պարբերականը։ Ասոցիացիայի տվյալներով՝ միայն Բանգկոկում օրական օգտագործվում է ավելի քան 80 մլն պլաստիկե տոպրակ։ Պլաստիկե տոպրակների դեմ արշավը Թաիլանդում սկսվել է 2018-2019 թվականներին։ 2019-ին Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ԱՍԵԱՆ), որի մեջ մտնում են Թաիլանդը, Մալայզիան, Բրունեյը, Սինգապուրը, Ֆիլիպինները Ինդոնեզիան, Լաոսը, Կամբոջան, Վիետնամը եւ Մյանման, մի շարք ընդհանուր փաստաթղթեր ընդունեցին, որոնք միավորում են առանձին երկրների ջանքերը պլաստիկե աղբի դեմ պայքարում։ Ներկայում Թաիլանդի խանութների մի մասը արդեն գնորդներին առաջարկում է պլաստիկի այլընտրանք՝ անվճար ամուր թղթե տոպրակներ կամ մեծ կտորե պայուսակներ՝ 20 թաիլանդական բաթ արժեքով (70 ցենտ)։
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03