Միացյալ Նահանգները 175 միլիոն դոլար է հատկացրել 2020թ․ Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի ռազմական օգնության համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Էստոնիայի ՊՆ-ին։ Երեք երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, եւ բոլորն էլ սահմանակից են Ռուսաստանին։ Էստոնիայի ՊՆ-ն հայտարարել է, որ 125 մլն դոլարի ռազմական ընդհանուր օգնության հետ Վաշինգտոնն առաջին անգամ 50 մլն դոլար է տրամադրել երեք նախկին խորհրդային հանրապետությունների ՀՕՊ հնարավորությունների ընդլայնման համար։ «Մեր դաշնակից ԱՄՆ-ը հստակ հաստատում էիր հավատարմությունը կոլեկտիվ պաշտպանությանը Եվրոպայի արեւելյան մասում»,- ասել է Էստոնիայի պաշտպանության նախարար Յուրի Լուիկը։ Նա ընդգծել է, որ «մերձբալթյան օդային ոստիկանությունից հակաօդային պաշտպանությանն անցումը պահանջում է ՆԱՏՕ-ում բոլոր դաշնակիցների որոշումը, սակայն ԱՄՆ-ի դիրքորոշումը եւ գործնական աջակցությունը մեծ նշանակություն ունեն»։ Նախարարությունը հայտարարել է, որ Բալթյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանությունը կազմված կլինի վաղ նախազգուշացման լավ գործող համակարգից, դիտարկման միջոցներից, զենիթային զենքի համակարգերից եւ որակավորված աշխատակիցներից։
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03