ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 2002թ. ծնված անչափահասի սպանության դեպքը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18.10-ին «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Մասիս քաղաքի անչափահաս բնակիչը՝ ծնված 2002թ., ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ արարքը կատարելու կասկածանքով 2019թ. դեկտեմբերի 23-ին բերման է ենթարկվել նույն քաղաքի 17-ամյա բնակիչը: Վերջինս ձերբակալվել է: Առգրավվել են նրա հագին եղած հագուստները, որոնց զննմամբ դրանց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ վերջինիս մարմնի քննմամբ՝ աջ ձեռքի մատնեմատին հայտնաբերվել է կտրած-ծակած վերք: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ : Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15