ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրմամբ, ուստի կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ասվում է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռազմական իրավիճակի սրմամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշել է Դյուժարիկը: Նրա խոսքով` գլխավոր քարտուղարն անհանգստացած է ռազմական գործողությունների մասշտաբներով և հաղորդագրություններով այն մասին, որ հարձակումներ են լինում տարհանման ուղիների վրա, որոնց միջոցով խաղաղ բնակիչները փորձում են լքել երկրի հյուսիսը: «Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչության պաշտպանության և տեղաշարժի ազատության ապահովման իրենց պարտավորությունների մասին»,- հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակը: «Վերջին շրջանում ռազմական սրացումը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ զոհերի և առնվազն 80 հազար խաղաղ բնակիչների տեղահանման, ընդ որում` միայն վերջին շաբաթվա ընթացքում 30 հազար մարդու»,- ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017-ի վերջին Սիրիայում և Իրաքում հայտարարվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին: Երկրի որոշ շրջաններում շարունակվում է գրոհայինների դեմ պայքարը: Ներկայում առաջնային է քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը և փախստականների վերադարձը:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03