2020-2022 թվականների համար գյուղատնտեսության ոլորտի զարգացման ռազմավարությունը հիմնված է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ ագրեգացիա, որակի շեշտում, երիտասարդության ներգրավում, արտահանման դիվերսիֆիկացիա եւ ռիսկերի կառավարում, հողային բարեփոխումներ, տեխնոլոգիաների արդիկանացում: Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը: Նրա խոսքով՝ ծրագրվում է բարեփոխումների արդյունքները շոշափելի դարձնել կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամեկտ հեռանկարում: Իր հերթին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նկատեց, որ գյուղատնտեսության ոլորտում մեկնարկել է «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիրը, որի շրջանակում 2019-ի նոյեմբերի 30-ի դրությամբ արդեն ձեռք է բերվել 304 գլուխ անասուն 391 մլն դրամի չափով: Իսկ էկոնոմիկայի նախարարի մեկ այլ տեղակալ Արտակ Քամալյանի խոսքով՝ 2019 թվականին 11 ամիսների ընթացքում 8000 գյուղատնտեսական վարկ է տրամադրվել 32 մլրդ դրամի չափով, անցած տարվա համեմատ շահառուների թվի աճը կազմել է 73%, իսկ տրամադրված վարկերի քանակը՝ 61%-ով: Խաղողի աճեցման ինտենսիվ այգիներ հիմնելու համար 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ տրամադրվել է 12 վարկ 347 մլն դրամի չափով, անցած տարվա համեմատ շահառուների թիվն աճել է 13 անգամ: «2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ոռոգման համակարգերի արդինականացման համար համաֆինանսավորման ծրագրով տրամադրվել է 16 վարկ 328 մլն դրամի չափով, անցած տարվա համեմատ շահառուների թիվն աճել է 2 անգամ, իսկ տրամադրված վարկերի քանակը՝ 11,8%-ով: 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ հակակարկտային կայանների ներդրման սուբսիդավորման ծրագրով տրամարդրվել են վարկեր 4,6 մլն դրամի չափով: 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցով լիզինգի աջակցման ծրագրով հաստատվել է 91 հայտարարություն 2 մլրդ 372 մլն դրամի չափով, ձեռք է բերվել 328 միավոր տեխնիկա, անցած տարվա համեմատ շահառուների թիվն աճել է 15 անգամ: 16 վարկ է տրամադրվել 328 մլն դրամի չափով: 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ վերամշակման ոլորտում սուբսիդավորման տրամադրման ծրագրով հաստատվել է 89 հայտարարություն 9,9 մլրդ դրամի չափով, ստորագրվել է 9 հազար պայմանագիր 315 մլն դրամի արտադրանքի գնման համար, անցած տարվա համեմատ շահառուների թվի աճը կազմել է 59%, իսկ տրամադրված գումարն աճել է 70 մլն դրամով»,- նշեց Քամալյանը:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55