Սպասվում են նոր աղմկահարույց բացահայտումներ, որովհետև դեռ չի սպառվել այն ինֆորմացիայի ծավալը, որ ունի Երևանի «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Այս վերջին ամիսների ընթացում այնքան գործարքներ են իրականացրել, մեկը մյուսի հետևից ջրի երես են բարձրանում»,- նշեց Խաժակյանը:
Նրա խոսքով, պարզապես պետք է հետևել գնումների առցանց ընթացակարգերին ու տեսնել, թե ինչքան վիճահարույց դրույթներ, փոխկապակցվածություններ կան, ուղղակի դրանք 100 տոկոսանոց ապացուցելն է բարդանում, ժամանակատար լինում, որովհետև քաղաքային իշխանությունը հեշտ ամեն ինչ հերքում է, պետք է ամեն ինչ ապացուցել:
«Իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերը խոսում են Կամազների հետ կապված գործարքների մասին, որոնք իրավական վիճահարույց հենք ունեն, պետք է իրավաբանները մանրամասն ուսումնասիրեն: Դրանք հանձնելու եմ ԱԺ քննող հանձնաժողովին: Փաստաթղթերը պարունակում են ուշագրավ տեղեկություններ, բացահայտում են այդ սխեմայի մանրամասները»,- ասաց Դ. Խաժակյանը:
Նրա խոսքով, «ԿամԱզների» գործարքը եղել է դասական քաղաքական կոռուպցիա, միտումը սեփական կառավարչական ձախողումները քողարկելն է, որովհետև երբ այն պարտադիրության սկզբունքի վրա է, ոչ կամավորության, ինչն, ըստ էության, տողատակով սկսել են խոստովանել քաղաքապետարանի պաշտոնյաները:
«Մարդկանց մոտ այս ընկալումը նոր է: Պետք է հասկանանք, որ եթե առաջ պայքարն անձնական կոռուպցիայի, անձնական հարստացման դեմ էր, չի նշանակում, որ կոռուպցիայի մյուս տեսակները պետք է ընդունելի լինեն: Հիմա մարդկանց հետ պետք է աշխատանք տանել, բացատրենք, որ կոռուպցիայի տեսակ է: Այս դեպքում կոռուպցիայի առարկան այն է, որ տրվում է շինթույլտվություն կամ ինքնակամ շինության օրինականացում, դրա դիմաց քաղաքապետարանը ստանում է ինչ որ գույք»,- ասաց ավագանու անդամը:
Նա նշեց, որ շատ քաղաքացիների թվում է, որ սա իրենց չի հասնելու, վերաբերում է խոշոր կառուցապատողների, բայց պետք է հասկանալ, որ խոշոր կառուցապատողներից գնում անելու են հենց բնակիչները և այն գումարը, որը տրվել է քաղաքապետարանին, ըստ էության, արձանագրվելու է իր գնած բնակարանի արժեքի մեջ թանկացման տեսքով:
«Մի օր էլ, եթե, իհարկե, այս աղմուկից հետո հանդգնեն նման բան անել, գնան փոքր ու միջին ձեռնարկություններից ինչ-որ բաներ պահանջել, ինչը, բնականաբար, կլինի անընդունելի»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55