Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից պատգամավոր Դենիս Յավուլյըլմազը հարցադիմում է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթային, որպեսզի տեղեկանա, թե միջազգային ասպարեզում հայկական Մեծամորի ատոմակայանի հարցում Թուրքիան ինչ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ»-ը:
Թուրքիայի փոխնախագահը, իր հերթին, հարցին լիարժեք պատասխան տալու համար դիմել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա ներկայացրել է Արտգործնախարարությունից ստացված պատասխանը, որում նշվել է, թե «Մեծամորի ատոմակայանը չի համապատասխանում անվտանգության ժամանակակից պահանջներին»:
Թուրքիայի արտգործնախարարության պատասխանում նշվել է նաև, որ ատոմակայանի աշխատանքը վերահսկվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից, որն ատոմակայանի վերագործարկման օրվանից սկսած աշխատանքներ է տանում վտանգները չեզոքացնելու ուղղությամբ:
«Միջուկային անվտանգության մասին կոնվենցիայի վերանայման հարցով ժողովների ժամանակ Թուրքիան նշել է, որ ատոմակայանը գտնվում է մի վայրում, որտեղ հաճախ բնական աղետներ են տեղի ունենում, շատ մոտ է Թուրքիային և իրենից սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ պատասխանի մեջ:
Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ չի կարող հանդես գալ ատոմակայանը փակելու նախաձեռնությամբ, քանի որ այդպիսի լիազորություն ունի միայն այն երկիրը, որտեղ գտնվում է ատոմակայանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազն իր կուսակցության անունից առաջարկ էր ներկայացրել խորհրդարանին՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի վտանգներն ուսումնասիրելու վերաբերյալ:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55