Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի բերման ենթարկելու դեպքին: Գրառումն ամբողջութամբ՝ ստորև.
«Մի քանի օր առաջ ԵՊՀ բակում անհայտ երիտասարդներ ծեծկռտուք են կազմակերպել՝ օդամղիչ զենքի կիրառմամբ: Ոստիկանները ժամանել են Համալսարան՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին գտնելու համար: Նորմալ երևույթ է:
Իսկ հիմա խայտառակության մասին: ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին հենց Ուսանողական խորհրդի աշխատասենյանից ձեռնաշղթաներով բերման են ենթարկում: Դավիթը ծեծկռտուքի մասնակից չէ, ոչ մի կապ չունի ծեծկռտուքի հետ: Դավիթը քսան հազարից ավել ուսանող ունեցող Համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմնի ղեկավարն է: Նրան սկզբում ռեկտորի պաշտոնակատարը հրավիրել է իրավապահների հետ միասին ծեծկռտուքի կադրերը նայելու՝ ակնկալելով, որ Դավիթը կասի, թե ծեծկռտուքի մասնակիցներից ո՞ւմ է ճանաչում: Եվ քանի որ Դավիթն ասել է, որ չի ճանաչում մասնակիցներից և ոչ մեկին, ձեռնաշղթաներով բերման են ենթարկում՝ սկզբում խուլիգանության մասնակցելու կասկածանքով, իսկ հետո, երբ խայտառակությունն ակնհայտ էր, քննչական մարմնում Դավիթը հայտնվում է արդեն վկայի կարգավիճակով:
Հարցը, բնավ, Դավիթի «քաղմաս ընկնելը» չէ, Դավիթը հո՞ Սորոսի գրասենյակից չի ֆինանսավորվում, որ ձեռնաշղթաներով բերման չենթարկվի: Հարցը նաև այն չէ, որ նույն տրամաբանությամբ կարող էին ձեռնաշղթաներով բերման ենթարկել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին, ԿԳՄՍ նախարարին կամ անձամբ նորին գերազանցություն ժողովրդի վարչապետին, որովհետև նրանք էլ այդ ծեծկռտուքի մասնակից չեն և դժվար թե կադրերում ծանոթ մարդ տեսնեին:
Հարցն այն է, որ «Երկիր-Հայկական Ժամանակում» հասել ենք այնտեղ, որ առերևույթ հանցագործության հետ կապ չունեցող մարդը Համալսարանից ձեռնաշղթաներով բերման է ենթարկվում, որովհետև չի ճանաչում առերևույթ հանցագործության մասնակիցներին: Հարցն այն է, որ ԵՊՀ-ում կարող են առերևույթ հանցագործության հետ կապ չունեցող ուսանողի «կանդալել», իսկ ռեկտորի պաշտոնակատարը կամերաների առջև կարող է ասել՝ բան չկա, չէր ուզում ցուցմունք տալ, հիմա կտա, բաց կթողնեն:
Հարցն այն է, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար պարոն ակադեմիկոսը ոչ միայն գիտնականի ու մանկավարժի էթիկայի հետ խնդիրներ ունի, այլև պարզ տղամարդկային արժանապատվության: Այսինքն՝ ակադեմիկոսի կոչումով ռեկտորի պաշտոնակատարը 1937թ.-ի տառին և ոգուն համապատասխան ուսանող է «կանդալել» տալիս:
Լավ կլինի, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը Գիտական խորհրդի հերթական նիստը վարելուց մեկ-մեկ ձախ պատին նայի, որտեղ փակցված են նախկին ռեկտորների նկարները: Թող իրենից ձախ պատին նայի ու տեսնի, թե 1937-ին քանի ռեկտոր է փոխվել ԵՊՀ-ում ու նրանցից քանիսն են ռեժիմի պատվերով մարդ բռնել տվել, հետո իրենք բռնվել»:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03